• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2012-2013 ուստարվա ձմեռային շրջանում կրթահամալիրի կրթական օբյեկտների ջերմամեկուսացման և ջեռուցման նախապատրաստական աշխատանքներն ավարտելու մասին

2012-2013 ուստարվա ձմեռային շրջանում կրթահամալիրի կրթական օբյեկտների ջերմամեկուսացման և ջեռուցման նախապատրաստական  աշխատանքներն ավարտելու նպատակով.

  1. Մինչև ս.թ. նոյեմբերի 12-ը ավարտել կրթական օբյեկտների ջերմամեկուսացման, դասարաններում, աշխատասենյակներում և ուսումնական այլ տարածքներում հանդերձարանների (կախիչների), արտաքին կոյուղիների ցանցի վերականգնման, նկուղների անվտանգության, լուսավորման և ջերմամեկուսացման, գլխավոր մուտքերի ճանապարհների բարելավման,  տանիքների նորոգման՝ կաթոցների վերացման աշխատանքները:
  2. Մինչև ս.թ. նոյեմբերի 5-ը սահմանված կարգով ավարտել կրթական օբյեկտների կաթսայատների, ջեռուցման ցանցերի ստուգման և փորձարկման աշխատանքները: Փորձարկման աշխատանքների արդյունքով կազմել կից ներկայացվող նմուշի ակտեր (հավելված 1) և դրանք հրապարակել նոյեմբերի 5-ի մասնաժողովում:
  3. Կաթսայատները ջեռուցել սկսած ս.թ. նոյեմբերի 5-ից՝ ելնելով անհրաժեշտությունից, ապահովելով շենքում 18-20C տաքություն: Կրթական օբյեկտների ջեռուցման աշխատակարգերը  սույն հրամանի պահանջների հաշվառմամբ, սահմանում են կրթական օբյեկտների պատասխանատուները (հավելված 2):
  4. Հաստատել կրթական օբյեկտների անվտանգ ու անընդհատ ջեռուցման համար պատասխանատուների և կաթսայատների հնոցապանների ցուցակը (հավելված 3):
  5. Հանձնարարել Սուրեն Պարսյանին Վահրամ Մարտիրոսյանի միջոցով մինչև ս.թ. նոյեմբերի 6-ը յուրաքանչյուր կրթական օբյեկտ ապահովել ջեռուցման տեխնիկական սպասարկման և ջերմամեկուսացման համար պակասող պիտույքներով և գործիքներով:
  6. 2012թ. նոյեմբերի 5-ից սկսած` յուրաքանչյուր օր սահմանված կարգով գրանցել.

    կրթական օբյեկտի սպառած գազի, էլեկտրաէներգիայի, ջրի ծախսերը,

    կրթական օբյեկտի միջանցքների, դասասենյակների, ուսումնական այլ տարածքների ջերմաստիճանները:

  7. Հրամանում հիշատակված անձանց անհատապես ծանոթացնել հրամանին, իսկ կրթահամալիրի աշխատողներին և սովորողներին` կայքի միջոցով:

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան

AttachmentSize
PDF icon havelvac_1.pdf36.56 KB
PDF icon havelvac_2.pdf21.83 KB
PDF icon havelvac_3.pdf29.28 KB