• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օրագրային պատումներ Գանձայից - 4(վերջին օր)

 

Ժամը 9-ն է: Մենք դպրոցում ենք: Տխուր ենք… Մի քանի ժամ մեր ընկերների հետ ու վերջ… Բաժանում… Տխուր ենք… Շատ տխուր… Չենք ուզում բաժանվել…Այնքան էինք կապվել իրար հետ, որ արդեն… Չեմ էլ ուզում խոսել այս մասին… Մինչ մենք հրաժեշտ էինք տալիս միմյանց, մեր ուսուցիչները և մի քանի աշակերտ հանդիպում ունեցան Վ.Տերյանի հեռավոր բարեկամ Վաղինակ Ղազարյանի հետ: Այս հարցազրույցի մասին կտեղեկանաք առանձին դրված նյութում: Վերջ… Մենք ճանապարհին ենք: Երևանը մեզ է սպասում…

                              Սյուզի  Կարապետյան  11-րդ դասարան