• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Նռան հատիկ 12»- ի վերջին օրը կրթահամալիրում

info.mskh.am

Հրավիրում ենք  ձեզ «Նռան  հատիկ» թատերական  փառատոնի  գեղեցիկ ու դիտարժան  տոնին: Կրթահամալիրի սաները այն իսկապես տոն են դարձնելու բոլոր նրանց  համար,  ովքեր սիրում են թատրոնը:

Որպես պետական կրթահամալիր մենք չէին կարող անմասն մնալ նման փառատոնից, հատկապես այն պարագայում, երբ մեզ մոտ թատրոնը կրթական ծրագրի անբաժան մաս է:

Բացիայդ` կրթահամալիրում փառատոնի ներկայցումները դիտեու են հրավիրված նաև մեծանուն դերասաններ, որոնց հանդիպելու լավ առիթ է ստեղված, քանի որ կրթահամալիրի սրտաբաց միջավայրը նրանց հետ ազատ շփվելու հնարավորություն է տալիս:

Հիշեցնենք, որ  ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Նախաբեմ»  կրթամշակութային ասոցիացիա ՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը «Մետրո» թատրոնում, Ա. Շիրակացու անվան ճեմարանի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դահլիճներում է կազմակերպում «Նռան հատիկ» 12-րդ մանկապատանեկան թատերական փառատոնը, որը նվիրվում է Հայ գրատպության 500-ամյակին:

Հրավիրում ենք մասնակցելու, աջակցելու մեր պատանեկան թատրոնին, հայաստանյան թատերական շարժմանը: 

Հասցնեն`  ք. Երևան, ՀԱԹ, Ա. Բաբաջանյան25

Հեռախոս` 73 23 30, 093 999 539