• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՄԵԾՆ ՊԱԲԼՈ ՊԻԿԱՍՍՈ

Պաբլո Պիկասո (1881 թ. հոկտեմբերի 25Մալագա – 1973 թ. ապրիլի 8Մուժեն (Ֆրանսիա), իսպանացի նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ: Կյանքի մեծ մասը անցկացրել է Ֆրանսիայում: Հայտնի է որպես Կուբիստական շարժմանհիմնադիր: Աշխատել է բազմազան ժանրերում` նպաստելով այդ ժանրերի զարգացմանը: Պիկասոն դեռևս վաղ տարիքից դրսևորել է գեղարվեստական ընդունակություններ` իր մանկության և երիտասարդության շրջանում նկարելով ռեալիստական ոճում: Սակայն 20-րդ դարի առաջին կեսին նրա ոճը փոխվում է տեսությունների, տեխնիկաների և գաղափարների ազդեցության տակ: Պիկասոյի արտիստիկ կատարումները նրան բերեցին համաշխարհային ճանաչում՝ դարձնելով նրան 20-րդ դարի արվեստի ամենահայտնի կերպարներից մեկը:                                Պաբլո Պիկասոն մահացել է 1973թ. ապրիլի 8-ին Ֆրանսիայում, այն պահին, երբ նա և իր կինը` Ժակլինը դիմավորում էին ճաշկերույթի եկած հյուրերին: Նրա վերջին խոսքերն էին. «Խմեք իմ կենացը, խմեք իմ առողջության համար, գիտեք, որ ես այլևս չեմ կարող խմել»: