• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Գծին հետևող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցության մասին

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում «Գծին հետևող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում են նաև կրթահամալիրի «Տեխնոպարկի» սովորողները`«Ռոբոտիքս» ակումբի ղեկավար Սերգեյ Բրուտյանի ղեկավարությամբ: Կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների խումբը ստացել է մրցույթին ծանոթանալու, դիտելու, լուսաբանլու, ընկերներին ոգևորելու հրավեր: Այդ նպատակով.

  1. հաստատել կրթահամալիրից մրցույթի մասնակիցների ցուցակը (հավելված).
  2. Խմբի ղեկավար նշանակել Գևորգ Հակոբյանին
  3. Խումբը մեկնումը Մայր դպրոցից` ժամը 13.00, կրթահամալիրի 604 ՍՏ 65 ԿՎԶ մակնիշի մեքենայով, վարորդ` Գևորգ Ջուլհակյան (հեռ. 091 66 91 47):
  4. Խումբը Ամերիկյան համալսարան գնում է mskh.am նշաններով, տեղեկատվական թերթիկներով, 1-2 նեթբուքով` ինտերնետ ֆլեշով, թվային ֆոտոխցիկով, ձայնագրիչով: 

 

 

Կրթահամալիրի տնօրեն՝                        Ա. Բլեյան

 

AttachmentSize
PDF icon havelvac.pdf33.59 KB