• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթական expo-ն ավարտվել է, բայց քննարկումները շարունակվում են

Կրթական էքսպոն ավարտվել է, բայց քննարկումները շարունակվում են: Առաջին  անգամ էինք հարցում անցկացնում smart հեռակառավարման վահանակներով: Ուսումնասիրել էինք նաև էլեկտրոնային գրիչներով հարցում անցկացնելու հնարավորությունները: Smart վահանակը ավելի կատարելագործված է և շատ գործառույթներ ունի: Ի տարբերություն գրիչի, որը ցույց է տալիս միայն քվեարկության մասնակիցների ձայնային հարաբերակցությունները, այս գործիքով կարողանում ես տեսնել, թե որ քվեարկողն ինչ պատասխան է տվել: Այն, որ մարդիկ հետաքրքրված էին, թե ինչպես է աշխատում ծրագիրը և վահանակը, հաստատ է: Բայց ես, որպես սոցոլոգիական  հարցումն անցկացրած անձ, այսպիսի լայն լսարանների համար կնախընտրեի  հարցումների անցկացման ավանդական եղանակը  այն պարզ պատճառով, որ smart վահանակն աշխատում է սխալ և ճիշտ պատասխան տարբերակմամբ: Օրինակ` այն հարցին, թե այցելուները մասնակցել են այլ էքսպոների, որպես ճիշտ պատասխան պայմանականորեն դիտարկում էինք այո-ն, որպես սխալ պատասխան՝ ոչ-ը... և էլի մի շարք ծրագրային սահմանափակումներ: