• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պատանեկան ակումբների հոկտեմբերյան ստեղծագործական հավաքը Արցախի «Գանձասարում» կազմակերպելու մասին

Կրթահամալիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ Արցախի Վանք գյուղում և «Գանձասար» ճամբարում կազմակերպում է Արցախի և կրթահամալիրի ռազմահայրենասիրական, ռազմամարզական, տեխնիկական ստեղծագործության, հայրենագիտական-էկոլոգիական պատանեկան ակումբների հոկտեմբերյան ստեղծագործական հավաք: Այդ նպատակով.

  1. հաստատել ստեղծագործական հավաքի կրթահամալիրի մասնակիցների ցուցակը (հավելված 1), նախատեսել, որ հավաքին, որպես ճամբարականներ, մասնակցում են 25 մասնակիցներ Արցախի հանրակրթական դպրոցներից, ինչպես նաև Վանք գյուղի սովորողներ առանց գիշերակացի.
  2. հաստատել ստեղծագործական հավաքի ծրագիրը.
  3. ստեղծագործական հավաքի ղեկավար նշանակել Վահրամ Թոքմաջյանին, օգնականներ՝ Էմանուել Ագջոյանին, Մարիամ Աբովյանին.
  4. մասնակիցների մեկնումը` հոկտեմբերի 23-ին, ժամը 7:00, Հարավարևմտյան զանգվածի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Երևան-Վարդենիս-Քարվաճառ-Դադիվանք-Վանք-Գանձասար երթուղով, վերադարձը՝ հոկտեմբերի 27-ին` Գանձասար-Ստեփանակերտ-Շուշի-Քաշաթաղ-Երևան երթուղով.
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, սահմանված կարգով, ՊԱԶ մակնիշի ավտոբուսներով.
  6. ըստ պայմանավորվածության՝ գիշերումը կազմակերպել Արցախի ԿԳ նախարարության «Գանձասար» ճամբարում, սնունդը՝ ծնողների միջոցներով.
  7. խմբի մասնակից սովորողներին «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի միջոցներից՝ որպես մեդիաօլիմպիադայի մրցանակ, հատկացնել 10.000-ական դրամ (ընդամենը 400.000 դրամ).
  8. կրթահամալիրի գրադարանի միջոցով հատկացնել ուսումնական գրականություն` Վանք գյուղի դպրոցականներին նվիրելու համար.
  9. Վահրամ Թոքմաջյանի պատասխանատվությամբ մասնակիցներին տրամադրել.
    թվային ֆոտոխցիկ
    պրոյեկտոր - 2 հատ
    ձայնագրիչ
    ուժեղացուցիչ
    ուսումնական ֆիլմեր
    նեթբուք
    աստղադիտակ
    աստղացուցարան
  10. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան
 

 

AttachmentSize
PDF icon havelvac.pdf40.79 KB