• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատողների ընդհանուր ժողով

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին, սկիզբը` ժամը 10:00, Մարմարյա սրահում աշխատողների հոկտեմբեր ամսվա ժողովն է: Բոլորի ներկայությունը, բացի շենքերի հերթապահ տնտեսուհիներից պարտադիր է: Գրասենյակների ղեկավարները օրվա ընթացքում անհատապես զգուշացնում են մասնաճյուղի յուրաքանչյուր աշխատողի, ժողովից առաջ հաշվառում են և ժողովից հետո (նույն օրը) կրթահամալիրի տնօրենի գրասենյակ են հանձնում բացակաների ցուցակը:

Օրակարգում.

  1. Էլեկտրոնային մատենավարություն. հաճախումների հաշվառում, գնահատում
  2. Աշնանային արձակուրդի ընթացքում իրականացվող նախագծեր
  3. Սեբաստացու օր. կրթահամալիրի տոնի նախապատրաստական աշխատանքի մասին Սյուզի Մարգարյանի հաղորդումը
  4. Կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության խորհրդի ընտրություն
  5. Սովորողի, ուսուցչի արժանապատվության դեմ կատարվող ոտնձգությունների բացառում

 

AttachmentSize
PDF icon xorhurd.pdf20.84 KB
PDF icon sebastacu_orer.pdf27.29 KB