• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստեփանակերտի դասվարների վերապատրաստման մասին

ԼՂՀ ԿԳ նախարարության հետ կրթահամալիրի 2012-2013 ուստարվա գործընկերության ծրագրով հոկտեմբերի 23-27-ը կրթահամալիրը կազմակերպում է Ստեփանակերտի դասվարների վերապատրաստում «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրով (այսուհետ՝ Վերապատրաստում):

Վերապատրաստման դասընթացն արդյունավետ կազմակերպելու համար.

  1. Վերապատրաստման նախապատրաստման և իրականացման համակարգող նշանակել քոլեջի ղեկավար Նաիրա Նիկողոսյանին.
  2. Նաիրա Նիկողոսյանի ներկայացմամբ հաստատել կրթահամալիրի դասավանդող-վերապատրատողների ցուցակը.
    Նաիրա Նիկողոսյան (խմբի ղեկավար)
    Նվարդ Սարգսյան (մեդիատեխնոլոգիաների մասնագետ)
     Տիգրան Պարսիլյան (թվային միջոցների շահագործման մասնագետ)
    Մարինե Մկրտչյան (երաժշտության մասնագետ)
    Սրբուհի Աղաբաբյան (ռուսերենի մասնագետ)
    Անուշ Իսկանդարյան (անգլերենի մասնագետ)
    Լուսինե Փաշայան (վերապատրաստող)
    Նաիրա Դալուզյան (վերապատրաստող)
    Նելի Թովմասյան (վերապատրաստող)
    Անահիտ Հարությունյան (վերապատրաստող)
    Կարինե Բաբուջյան (վերապատրաստող)
    Լիլիթ Բաբայան (վերապատրաստող)
  3. Նաիրա Նիկողոսյանի ներկայացմամբ հաստատել և մինչև հոկտեմբերի 17-ը Արցախի ԿԳ նախարության աշխատակազմի ղեկավարին ուղարկել վերապատրաստման դասընթացի ծրագիրն ու աշխատակարգը (հավելված 1), վերապատրաստվող դասվարների հմտությունների ուսումնասիրման թերթիկը (հավելված 2): Հաստատել վերապատրաստման դասընթացի մոդուլը և ուսումնական նյութերը: 
  4. Քանի որ Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների կրտսեր դասարանների ուսուցիչներն օգտվում են դասավանդողներն ու սովորողներն օգտվում են «Լինուքս» օպերացիոն համակարգից,  վերապատրաստողների համար հոկտեմբերի 15-ից -20-ը, ամեն օր` 15.00 -16.00, կազմակերպել «Լինուքս»-ի ուսուցում (ղեկավար` Սերգեյ Բրուտյան). դասընթացի մասնակիցներին հիշեցնել, որ վերապատրաստումը պարտադիր ուսումնական աշխատանք է, որին մասնակիցը ներկայանում է անձնական համակարգչով.
  5. հոկտեմբերի 22-ին` ժամը 13.00, Տ. Հայրապետյան գրադարանում նշանակել վերապատրաստման խմբի հավաք՝ վերապատրաստման ծրագիրը հրապարակայնացնելու նպատակով.
  6. Խմբի մեկնումը հոկտեմբերի 23-ին, ժամը 8:30 Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից «Տիգրան» ՍՊԸ-ի տրամադրած Ֆորդ մակնիշի մեքենայով, վարորդ՝ Արայիկ Բեգանյան (հեռ. 094 67 40 04), վերադարձը՝ հոկտեմբերի 27-ին:

Կրթահամալիրի տնօրեն՝                                       Ա. Բլեյան

AttachmentSize
PDF icon 1.pdf93.33 KB
PDF icon 2.pdf154.03 KB