• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եղիշե Չարենցի անվան ասմունքի ամենամյա` 10-րդ հանրապետական փառատոն

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը ՀՀ գրողների միության և Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ, ասմունքի ամենամյա` 10-րդ հանրապետական փառատոնը նվիրում են Եղիշե Չարենցի ծննդյան 115 ամյակին:

Փառատոնին կարող են  մասնակցել  9-12-րդ դասարանցի այն աշակերտները, որոնք հաղթող կճանաչվեն մրցույթի մարզային  (Երևանի քաղաքային) փուլում:
Փառատոնի հանրապետական փուլի մասնակիցներն իրենց ընտրությամբ ժյուրիին պետք է  ներկայացնեն Եղիշե Չարենցի բանաստեղծություններից` ըստ կից ներկայացվող ծրագիր-ուղեցույցի պահանջների:
Ասմունքի փառատոնի հանրապետական փուլն անցկացվելու է 2 մասով: 1-ին մասը կանցկացվի Երևանում` Չարենցի տուն-թանգարանում, իսկ 2-րդը՝ Ծաղկաձորի գրողների միության ստեղծագործական տանը:
«Եղիշե Չարենցի» անվան դպրոցականների ասմունքի 10-րդ  հանրապետական փառատոնի ծրագիր-ուղեցույց
•Ասմունքի փառատոնն անցկացվելու է 2012 թվականի նոյեմբերի 8-10-ը ժամանակահատվածում:
•Փառատոնի յուրաքանչյուր մասնակից պետք է իմանա Ե. Չարենցի ստեղծագործություններից առնվազն 5 գործ:
•Բարձր միավոր կտրվի այն մասնակցին, որը կարտասանի դպրոցական ծրագրից դուրս բանաստեղծություններ:
•Մրցույթի յուրաքանչյուր փուլի ժամանակ անհրաժեշտ է հանդես գալ նոր բանաստեղծությամբ:
•«Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությանը միավոր չի  տրվելու (այն մրցութային ծրագրից դուրս է):
•Մրցութային հանձնաժողովը մասնակիցներին կարող է հարցեր տալ  Չարենցի կյանքի և ստեղծագործությունների վերաբերյալ: (Հարցերը կվերաբերեն գրողի կենսագրությանը, ներկայացված ստեղծագործությանը. ո՞ր թվականին է այն գրվել, ո՞ր ժողովածուում է ընդգրկված, ու՞մ է այն նվիրված և այլն):
•Արտասանության ժամանակ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել կետադրական նշաններին` հատկապես շեշտերին:
Մրցութային հանձնաժողովի կողմից կտրվեն`
•1 հատ առաջին մրցանակ
•2 հատ երկրորդ մրցանակ
•3 հատ երրորդ մրցանակ
•5 հատ խրախուսական մրցանակ
 
Փառատոնի մրցութային հանձնաժողով
Հարցերի դեպքում զանգահարել (010 )535594
և (010)524777 հեռախոսահամարներով
 
Աղբյուրը՝ http://armscoop.com