• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենք ԵՊճՀ-ում ենք

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը  և National Instruments ընկերության հայաստանյան գրասենյակը կազմակերպել էր “Ճարտարագիտության աշխարհ” ցուցահանդես:Ցուցահանդեսի բացումն երեկ էր,իսկ այսօր մենք` Հիմնական դպրոցի սովորողներս, ընկեր Շամիրամի հետ այցելեցինք ցուցահանդես:Ցուցահանդեսում ներկայացվա էին Հայաստանի ՏՏ ոլորտի նորարարության և նորագույն տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև ճարտարագիտական համալսարանի ուսանողների, վերջին տարիների շրջանավարտների և ՀՊՃՀ ավագ դպրոցի աշակերտների նորարարական նախագծերը, մշակած տեխնոլոգիաները և ռոբոտները:Աշխատանքների մեծ մասին մենք արդեն ծանոթացել էինք DijiTeq Expo-ում:Ընդհանուր առմամբ ցուցահանդեսը տպավորիչ էր և հետաքրքիր: