• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Pay it forward» ֆիլմի դիտում ՆՓԱԿ-ում

Հարգելի´ բարեկամներ, 

Հոկտեմբերի 13-ին` ժամը 18:00-ին, «Ես քեզ, դու՝ ուրիշին» բարեգործական նախաձեռնության համահեղինակներ Արմեն (Արմոս) Մարտիրոսյանը և Լուսինե Սաղումյանը հրավիրում են Ձեզ մասնակցելու «Pay it forward» գեղարվեսատական ֆիլմի դիտմանը: Ֆիլմի դիտում-քննարկումը կանցկացվի Նորարար փորձառական արվեստի կենտրոն հիմնադրամում («ՆՓԱԿ»), Փավստոս Բուզանդի փող., 1/3 շենք հասցեով (Վերնիսաժի հարևանությամբ):

«Pay it forward» Ֆիլմի ընտրությունը պայմանվորված է վերջինիս հիմքում ընկած գլխավոր գաղափարախոսությամբ, որն էլ ներշնչանքի աղբյուր է հանդիսացել «Ես քեզ, դու՝ ուրիշին» ապագա բարեգործական նախաձեռնության հեղինակների համար:

Ավելի մանրամասն՝ http://tiny.cc/a7sslw

Ֆիլմի պաշտոնական թրեյլեր՝ http://youtu.be/_pCtXRP1edo

 

Հարգանքով՝

Արմեն Մարտիրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի իրավունքի ուսուցիչ