• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ազգագրական հանդես»-ի բոլոր հատորները համացանցում

 

Հարգելի´ բարեկամներ,
 
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ-ի կողմից էլեկտրոնային տարբերակով պատրաստվել և համացանցում հրապարակվել է  «Ազգագրական հանդես»-ի բոլոր հատորները, որոնք առցանց դիտումից բացի հնարավոր է նաև ներբեռնել։
 
Ազգագրական հանդեսը հայ ազգագրական առաջին պարբերականն է։ Այն հրատարակվել է 26 հատորով. առաջինը՝ Շուշիում, մնացածները՝ Թիֆլիսում։ «Ազգագրական հանդեսում» տպագրվել են հայ ազգագրությանը, բանահյուսությանը, հնագիտությանը, վիմագրությանը, պատմությանը, իրավունքին, արվեստին վերաբերող նյութեր և ուսումնասիրություններ։ Հանդեսի արժեքավոր հրապարակումներից են Ջավախքի, Զանգեզուրի, Արցախի, Գողթնի, Գեղարքունիքի, Վասպուրականի, Բուլանըխի և այլ շրջանների մասին ազգագրական նյութերը, Ալաշկերտի, Կ. Պոլսի, Ղափանի բանահյուսական հավաքածուները, «Սասնա ծռեր» էպոսի տարբերակները, «Ռոստոմ-Զալ» վեպի հայկական պատումները և Մ. Աբեղյանի «Հայ ժողովրդական վեպը» ուսումնասիրությունը։ Կարևոր հոդվածներով հանդես են եկել նաև Խ. Սամվելյանը, Թ. Թորամանյանը, Գ. Հովսեփյանը, Գ. Լևոնյանը և ուրիշները։ Հանդեսը նպաստել է «Հայոց ազգագրական ընկերության» ստեղծմանը, մեծ դեր կատարել հայ ազգագրության զարգացման մեջ։