• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հետքննարկային միացում գրադարանից

Այսօր` աշնանային հավաքի առաջին օրը, «Տիգրան Հայրապետյան» գրադարանն այցելեցին ԼՂՀ Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները: Պատահում է, չէ, որ հյուրերը գալիս են, անտարբեր մի հայացք գցում գրադարանում նոութբուքերով աշխատող սովորողներին, կես ականջով լսում իրենց ներկայացվող տեղեկությունները, հետո` առանց որևէ հարց տալու, դուրս են գալիս ու շտապում տուն:

Այս անգամ այդպես չէր: Հյուրերի շուրթերից հարցերի տարափ տեղաց կրթահամալիրը ներկայացնող Մարիետ Սիմոնյանի վրա: Բայց պետք է ասեմ, որ ընկեր Մարիետը իսկական հայրենասերին բնորոշ եռանդով էր պատասխանում: Նա այնքան մանրամասն բացատրեց հեռավար ուսուցման կարգը, որ ես էլ հասկացա, որ մինչ այդ շատ քիչ բան գիտեի ուսուցման այդ ձևի մասին:

Երբ քննարկմանը միացավ տիկին Մարին, կրքերն արդեն մի փոքր հանդարտվել էին: Սակայն հենց տիկին Մարին ներկայացրեց մեր գրադարանն ու գրադարանի կայքը, հյուրերը նորից հարձակվեցին իրենց հարցերով (դե պարզ է, մեր գրադարանը դպրոցի հրաշալիքներից մեկն է): Հատկապես հյուրերին հետաքրքրեցին կոմիտասյան օրերը կրթահամալիրում: Համոզված եմ, նրանք հաճույքով կմասնակցեն մեր միջոցառումներին: Ներեցեք, ախր ընկեր Մարիետը նոր էր ասում, որ մեզ մոտ միջոցառումներ չեն արվում, այլ անց են կացվում ուսումնական նախագծեր:

Այսօր այսքանը: Մեր եթերը կշարունակի makh.am-ի հերթական նյութը:

Արսենյան Սոնա