• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վրաստան-Հայաստան: Հանրակրթական կամուրջներ: Շոթա Ռուսթավելի «Վագրենավոր». ընթերցումներ

Սեպտեմբերի 18-22 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի մի խումբ սովորողներ և դասավանդողներ Հայաստանի և Վրաստանի Հանրապետությունների կրթության և գիտության նախարարների տեղեկությամբ «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի զարգացման նպատակով մեկնեցին Թբիլիսի՝ մասնակցելու Շոթա Ռուսթավելու «Վագրենավոր»-ը ստեղծագործության ընթերցումներին: Ռուսթավելու ընթերցումներն ամենամյա են, Հայաստանն առաջին անգամ ներկայացնում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Վրաստանի Ազգային գրադարանում ներկայացվեցին հայաստանյան ֆիլմերը և արժանացան՝ լավագույն կոմպոզիցիոն նյութեր, խորագրով մրցանակի: Վրաստանյան լրատվամիջոցները հարցազրույցներ վերցրեցին մեր մասնակից սովորողներից և դասավանդողներից:

Կազմակերպվեց ուսումնական ճամփորդություն՝ Ախալցխայի Ռաբաթ ամրոց, որտեղ էլ ազգային երգ-պարով ներկայացան նախագծի մասնակիցները, նկարահանվեց ֆիլմ համատեղ աշխատանքի մասին:

Արդյունավետ կրթական համագործակցության մասին քննարկում եղավ Թբիլիսիի դպրոցի ղեկավարության հետ:

Կնքվեց կրթական համագործակցության պայմանագիր Գանձայի «Շոթա Ռուսթավելու» անվան դպրոցի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիի միջև: