• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իմ եռամսյա պրակտիկան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

 

Ողջույն, իմ անունը Դիաննա է, և ես մանկավարժ-հոգեբան եմ: Ավարտել եմ Հայկական Բաց Համալսարանը: Եկել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր եռամսյա պրակտիկա անցնելու համար, որն սկսել եմ սույն թվականի սեպտեմբերի երեքից: Պրակտիկան անցնում եմ կրթահամալիրի հոգեբան Արևիկ Բաբայանի մոտ, ով օգնում է մեզ, խորհուրդրներ տալիս երեխաների հետ աշխատելիս, խրախուսում, փոխանցում իր մասնագիտական հմտությունները և կիսվում իր փորձով:

   Ինձ անչափ դուր է գալիս աշխատել երեխաների հետ, աշխատանքում կիրառել մասնագիտական հմտություններս: Ինձ բավականին հետաքրքրեց կրթահամալիրը, դասավանդման մեթոդիկան,  ուսումնական հավաքները, միջոցառումները: Ես դեռ երեք ամիս շարունակելու եմ իմ պրակտիկան անցնել այստեղ և հուսով եմ, որ այդ երեք ամիսներն էլ հետաքրքիր և հագեցած կլինեն: