• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վրաստան, Թբիլիսի, գալիս ենք...

Առաջին երևույթը, որ աչքովս ընկավ դպրոց մտնելիս` գզգզված Շահանեն էր: Երկրորդ հայացքից տեսա նաև խմբի մյուս երեխաների քրտնամխած դեմքերը: Նման բախտ սպասում էր և ինձ, ինչպես հասկացա…

Ընկեր Արշակի մոտ պարի դասընթացի էինք. պետք է մեր հայկակական պարերը մարդավարի պարել սովորենք` Վրաստանում անցկացվող Շոթա Ռուսթավելուն նվիրված փառատոնին հայկական մշակույթը փառք ու պատվով ներկայացնելու համար: Դե, էլ չասեմ, գիտեք, որ ընկեր Արշակը հոգնել չունի, այդ իսկ պատճառով պարեցինք, քրտնեցինք, հոգնեցինքմիայն մենք… Բայց վերջում պաերը, իհարկե, սովորեցինք:

Հիմա ես Շահանեի պես գզգզված և հոգնած եմ, բայց էդհեչ, կարևորը Վրաստանում «Վերվերի»կպարենք…

Մերի Շարոյան

«Բակղակի ծղալշի կղիկինեբս».ահա այսպես բարևեցի վրացերենի ուսուցչուհուն`ընկեր Ռինային: Երկու օր է, ինչ ընկեր Ռինայի հետ անընդմեջ սովորում ենքվրացերեն երգեր: Սովորում եմ  հաճույքով` հիշելով Վրաստանի իմ անմոռանալի դպրոցը:ԵրգելուեմԴաթո Խուջաձեի «Մախինջի  վար» երգըևվրացականազգային«Հարալո» երգը:Լավէլինելու:

Վիճակը ծանր չէ` պատրաստվում ենք…

Անհանգստություն այնքան էլ չկա`շատ լավ ենք ներկայանալու:

Այսօր`առաջին երևույթը, որ Մերիի աչքին ընկավ դպրոց մտնելիս`գզգզված Շահանեն էր: Երկրորդ հայացքից տեսավ նաև  խմբի  մյուս  երեխաներին ` պարում էինք: Պարը կստացվի`չնայած նրան, որ կան և շատ լավ, լավ և բավարար պարողներ: Ովքեր էլ ռիթմի հետ խնդիր ունեն` հաշվել հաստատ գիտեն:

Պարելուց հետո ընկեր Մարգարիտը ճշտումներ արեց փաստաթղթերի վերաբերյալ. Ի՞նչ վերցնենք, ով ի՞նչ վերցնի: Անհատական նոթբուքեր, Սոնայի ձայնագրիչը, տեսախցիկ, ֆոտոխցիկ, մեր SD-ները, վերնաշապիկներ, գրքեր, բուկլետներ, հաց, ջուր, կոնֆետ...

Մի խոսքով` տենդագին պատրաստվում ենք:

Շահանե Խաչիկյան