• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նախադպրոցական կրթություն. 2-4 տարեկանների խմբերի ուսումնական պլան

Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն

2012-2013 ուստարի

Նախադպրոցական կրթություն

Ուսումնական պլան

 Գործունեություն

Շաբաթական ժամաքանակ 

2-3 տարեկանների խումբ 

3-4 տարեկանների խումբ

Առավոտյան ծես

2

2

Խոսքի զարգացում, թատրոն

8

8

Բնագիտական գործունեություն

1

2

Մաթեմատիկական հասկացությունների ձևավորում

1

2

Երաժշտություն  

2

2

Կերպարվեստ, տեխնոլոգիա

2

2

Մարմնակրթություն

2

2

Ազատ գործունեություն, խաղեր

6

4

Քուն

8

8

Սնունդ

8

8

Ընդամենը

 40

40

Ուսումնական պլանի պարզաբանումներ

1. Ուսումնական պլանը «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հավելվածն է:
2. Նախադպրոցական կրթական ծրագրի խմբերը գործում են կրթահամալիրի Նոր դպրոցում, Դպրոց-պարտեզում,  Գեղարվեստի  կրտսեր դպրոցում, Հիմնական դպրոցում (այսուհետ` դպրոց-պարտեզ):
3. Խնամքի խումբ ընդունվում է 2-3 տարեկան (01.01.2009- 31.12.2010թ.), զարգացման խումբ՝ 3-4 տարեկան երեխանը (01.01.2008- 31.12.2009թ.), ում ծնողը (օրինական ներկայացուցիչը) սահմանված կարգով պայմանագիր է կնքում Դպրոց-պարտեզի ղեկավարի հետ:
4. Խմբում սաների թիվը 20-25 է:
5. Ուսումնական շաբաթը հնգօրյա է: Սանի գործունեության մեկօրյա ժամանակը 8 ժամ է` 9.00-17.00: Ժամը 8.00-9.00 և ժամը 17.00-ից հետո, շաբաթ-կիրակի օրերին ծնողների ցանկությամբ կազմակերպվում է սանի խնամքի ծառայություն` որպես լրացուցիչ ծառայություն,  որի համար կնքվում է պայմանագրի լրացում:
6. Գործունեության ղեկավարը խմբի դաստիարակն է, ով օրվա գործունեության նախագիծը հրապարակում է սահմանված կարգով:
7. Սանի հաճախումը գրանցում են դաստիարակը` էլեկտրոնային մատյանում, և սանը՝ ներկա-բացակայի էլեկտրոնային էջում:
8. Ուսումնական պլանի իրականացումը կազմակերպվում է անառարկայական,  ինտեգրացված գործունեությամբ, ըստ  սահմանված կարգի և ուսումնական օրացույցի:
9. Սանի գործունեությունն ամեն օր սկսվում է  առավոտյան ծեսով, որը ներառում է ինքնասպասարկում (հանվել-հագնվել, տեղավորել շորերը, իրերը), ներկայության գրանցում, միջավայրի` սենյակի, բակի, բույսերի, կենդանիների խնամք, ուրախ մարմնամարզություն, խաղիկ-հաշվերգ, երգ-խաղ-պար:
10. Մարմնամարզությունը, ազգային շարժուն խաղերը, լողը, հեծանվավարությունը  մարմնակրթության բաղկացուցիչն են:
11. Խոսքի զարգացումն իրականացվում է հաշվերգերի, խաղիկների, շուտասելուկների, ոտանավորների, հեքիաթների, խաղ-ներկայացումների,  սաների  զրույցների, պատմությունների միջոցով: Թատրոնը բանավոր խոսքի զարգացման ձևերից է:  Սաների արտասանական ապարատի զարգացման նպատակով կազմակերպվում են երաժշտական, ռիթմիկ, լեզվական խաղեր և վարժություններ:
12. Թվաբանական հասկացությունների ձևավորումն իրականացվում է իրական գործունեության միջոցով՝ խոհանոցային, բնագիտական, տեխնոլոգիական, ծիսական գործունեությունների, առօրյա խնդիրների լուծման միջոցներով:
13. Սաների մեդիատեխնոլոգիական հմտությունների զարգացումն իրականացվում է ամենօրյա գործունեության միջոցով, ծնողների աջակցությամբ:
14.   Բնագիտական գործունեությունը ներառում է բույսերի և կենդանիների, շրջակա միջավայրի  խնամքը, բուսաբուծություն, կենդանաբուծություն, դիտարկումներ և զննումներ մանրադիտակով, խոշորացույցով, բնագիտական փորձեր, հիգիենա: 
15. Կերպարվեստ-տեխնոլոգիական գործունեությունը  ներառում է ջրանկար, ծեփ, խոհանոցային գործունեություն, տիկնիկագործություն:
16. Երաժշտությունը ներառում է երգի, երաժշտական խաղերի, պարի ուսուցում, երաժշտության ունկնդրում, ռիթմիկ խաղեր:
17. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերի փոփոխությունները դպրոց-պարտեզի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
18. Խմբի գործունեության ծրագիրը, արդյունքները, անհրաժեշտ այլ տեղեկությունները սահմանված կարգով հրապարակվում են:
19. Սաների առողջական և ֆիզիկական վիճակի վերահսկողությունն իրականացնում է բուժքույրը՝ տարեկան 2 անգամ լրացնելով սանի թերթիկը:
20. Գործունեության  բացօթյա կազմակերպումը՝  տաք եղանակներին շուրջօրյա (ամառային պարտեզ, լողափ), ցրտին՝ մինչև 3 ժամ (ձմեռային պարտեզ), պարտադիր է և դիտվում է որպես սովորողի իրավունքների իրագործում:
21. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության  բաղկացուցիչն են:
22. Ամեն կիսամյակի վերջում յուրաքանչյուր սանի համար սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր: Բնութագրում ներկայացվում են սանի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը, սովորողի զարգացման մոտակա պլանը
23. Սաների ձեռք բերած հմտություններն ու  կարողությունները սահմանված կարգով ներկայացվում են ծեսերի, սպորտային միջոցառումների, ներկայացումների միջոցով, ցուցադրություններում, ցուցահանդեսներում: