• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անգլերեն լեզվի սեմինարը՝ 5-9-րդ դասարաններում

  Այսօր Միջին դպրոցում տեղի ունեցավ 5-9-րդ դասարաններում անգլերեն լեզվի ծրագրի վերաբերյալ սեմինարը: Այն վարում էր Յուրա Գանջալյանը, ով հանդիսանում է 5-9-րդ դասարաններում իրականացվող առարկայական ծրագրի հեղինակը: Քանի որ ինքս չեմ դասավանդում տարիքային այդ օղակում, հանդես էի եկել որպես անկախ դիտորդ: Սեմինարը հագեցած էր Յուրա Գանջալյանի մեծ ոգևորվածությամբ և իր ունեցած դասավանդման տարիների մեծ փորձը դիմացինի հետ կիսելու անսպառ ցանկությամբ: Նա կրկին հանգամանորեն ներկայացրեց ծրագրում տեղ գտած այս տարվա նորամուծությունները: Քննարկվեց նոր ուսումնական գրականությունը, այնուհետև Լուսինե Բուշը մեզ բոլորիս զարմացրեց նոր ուսումնական CD-ներով՝ մանրամասն ծանոթացնելով դրանց առանձնահատկություններին, որոնց գործածումը կզարգացնի սովորողի թե՛ լսողական և թե՛ քերականական հմտություններն ու կարողությունները: