• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնակցում ենք «SMART– 2012 լավագույն դաս» տարածաշրջանային մրցույթին

Կրթահամալիրում հունիս ամսին տնօրենի համանով հայտարարվել էր Smart դասերի մրցույթ, որին կրթահամալիրի 120 դասավանդողները ներկայացրել էին ավելի մոտ 200 աշխատանք: Կրթահամալիրի մրցութային հանձնաժողովը՝ Գևորգ Հակոբյանի ղեկավարությամբ, ամփոփելով մրցույթի արդյունքները, առաջարկել է կրթահամալիրի փորձը ներկայացնել SMART Technologies Inc.  հայտարարած  «SMART– 2012 լավագույն դաս» մրցույթի տարածաշրջանային փուլին ընտրված  2 տասնյակի չափ աշխատանքով:  

Սեպտեմբերի 7-ին Մեդիակենտրոնում  հանձնաժողովը կազմակերպել էր ընտրված նյութերի դիտում-քննարկումը, որին մասնակցում էին նաև կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, Գնահատման ծառայության ղեկավարը, «Ֆիրմա Ալֆայի» մասնագետ Ռոբերտ Վեդեցյանը, դասավանդողներ, info.mskh.am-ի լրագրողները: Ընտրվածների մեջ կան նյութեր և´ կրտսեր, և´ միջին և ավագ դպրոցների համար: Հանձնաժողովին հանձնարարվեց կազմակերպել այդ աշխատանքների վերջնական ձևակերպումը և թարգմանությունը, համապատասխանեցումը տարածաշրջանային մրցույթի պայմաններին: Տիգրան Պարսիլյանը ծրագրային և մեթոդական աջակցություն կցուցաբերի ընտրված աշխատանքների հեղինակներին` նյութերը  լրամշակելու և մինչև սեպտեմբերի 13-ը տարածաշրջանային հանձնաժողովին ներկայացնելու համար։

2013 թվականի փետրվարին ամենամյա Հանրակրթական Դիջիտեքին կներկայացվեն արդեն նոր դասեր, մայիսին` հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա հավաքին կներկայացվեն 2012-2013 ուսումնական տարվա արդյունքները: 

Հանդիպման վերջում Ռոբերտ Վեդեցյանը ներկայացրեց իր հետ բերած նոր սարքը` Smart Response-ը, որը հնարավորություն է տալիս դասարանում ուսումնական աշխատանքը կազմակերպել միաժամանակ 24 մարդու հետ` թույլ տալով, որ նրանք իրենց տեղից մասնակցել գրատախտակին ընթացող աշխատանքին: Կրթահամալիրի նոր ձեռքբերումը, իհարկե, մեծ ոգևորություն առաջացրեց: