• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է

Վիկտոր Համազասպի Համբարձումյան – ականավոր հայ խորհրդային գիտնական, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը: Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին: Համբարձումյանը հեղինակն է սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի: Վ. Համբարձումյանը Ստալինյան մրցանակի կրկնակի (1946թ, 1950թ) դափնեկիր է, Սոցիալիստական Աշխատանքի կրկնակի (1968թ, 1978թ) Հերոս, Հայաստանի Ազգային Հերոս (1996թ), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների: Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է: