• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

DigiTec Expo-ն փոխել է տեղը

 

«DigiTec Expo 2012» ցուցահանդեսը տեխնոլոգիական հայությանը կներկայանա  հոկտեմբերի 5-7-ը, այս անգամ նոր վայրում` Երեւան Էքսպո կենտրոնում, որը գտնվում է Մերգելյան ինստիտուտի տարածքում: Այդ մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունից: Հիշեցնենք, որ DigiTec Expo-2011-ն անցկացվել էր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Մինչ այժմ մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 60 կազմակերպություններ, որոնցից են «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սինոփսիս», «Յունիքոմփ», «Մայքրոսոֆթ», «Օրանժ Արմենիա», «Սոֆթլայն», «Ինսթիգեյթ», «Ռեդինետ», «Ալտակոդ», «ԱրթինՎարուժան», «Լիգատեք», «Կոմպտեքարմ», «Բի Ինտերակտիվ», «Լանար Սերվիս», «Լայմ Տեխ», «Սփյուռ», «Յունիբանկ» ընկերությունները, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, Երեւանի Կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը եւ այլն:

Արդեն 8-րդ անգամ անցկացվող միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի հիմնական նպատակն է ստեղծել հաղորդակցման բարենպաստ միջավայր բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների եւ հասարակության միջեւ:

ԴիջիԹեք ցուցահանդեսը կազմակերպվում է յուրաքանչյուր աշնանը, Երեւանում, եւ անցկացվում է ՀՀ վարչապետի հովանավորությամբ: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը:

Աղբյուրը՝ http://news.am/arm/news/118844.html