• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Դասարան անիվների վրա» Կասկադում

Այսօր կրկին որոշել  էինք բաժանել տեղեկատվական թերթիկներ և նվիրել գրքեր մեր ազգակիցներին: Մինչև շարժվելը՝ ծանոթացանք մեր նոր կազմակերպչի՝ ընկեր Շամիրամի հետ: Նա ինձ շաատ դուր եկավ և կարծում եմ՝ վերջին տարին իմ դպրոցում շատ ուրախ և հագեցած կանցնի: Մենք ուղևորվեցինք դեպի Կասկադ: Հասնելուն պես բաժանեցինք տեղեկատվական թերթիկները, նվիրեցինք գրքեր, նաև պատմեցինք մեր կրթահամալիրի մասին: Ու հանկարծ....  Մեզ հայտնեցին, որ Կասկադում գրքեր բաժանելը արգելվում է: Շատ զարմացանք, բայց չհուսահատվեցինք և շարունակեցինք բաժանել դրան հարակից գտնվող տարածքներում: Հանդիպեցինք նաև սփյուռքահայերի, ովքեր մեծ հաճույքով ընդունեցին մեր նվերներն և շնորհակալություն  հայտնեցին: Ոմանք ինչպես հասկացանք գրքասեր չէին և նույնիսկ չցանկացան լսել մեզ: Շարունակեցինք նվիրատվությունն Օպերայի տարածքում, այնուհետև Կարապի լճի մոտ:  Մենք շատ էինք ուրախանում, երբ տեսնում էինք, որ նրանց դուր եկավ մեր նվերը….