Նախագիծ
Դասավանդողի ամենամսյա հաշվետվությունը կրթական ծրագրի իրականացման վերահսկման գործիք է: Այն ներկայացնելու համար հիմք են ՀՀ ԿԳՆ հաստատած «Սովորողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» 2011-2012 ուստարվա կրթական ծրագիրը, ՀՀ ԿԳՆ հետ կնքված պայմանագիրը, կրթահամալիրի Զարգացման ծրագիրը: Ծրագրի տարեկան ծրախսերի նախահաշիվը և հաշվետվությունը Ծրագրի համակարգողի և կրթահամալիրի տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը։
Հաշվետության հիմք է նաև ծրագիրը, աշխատողի աշխատաժամանակի կառուցվածքը:
Հաշվետվությունը ընդունողը կրթահամալիրի տնօրենն է (այսուհետ` Տնօրեն): Հաշվետվությունը քննարկվում է դպրոցի ղեկավարի, կրթական ծրագրի համակարգողի հետ: Կրթահամալիրի գնահատման ծառայությունը հաշվառում է հաշվետվությունները և տեղեկանք ներկայացնում Տնօրենին:
Հաշվետվության կառուցվածքը և բովանդակությունը
Տեղեկանք աշխատաժամանակի ռեժիմի գործադրման, աշխատողի կողմից իրականացվող առարկայական ծրագրի կատարման, հետազոտական աշխատանքի (նրա կողմից ստեղծված ուսումնական նյութերի և ծրագրային մշակումների), ուսումնա-հասարակական, հայրենագիական-էկոլոգիական նախագծերի մասնակցության մասին
Հաջողություններ, ձեռքբերումներ
Ինքնաքննադատություն
Ինքնակրթություն (մասնագիտական զարգացում)
Տեղեկություններ հետազոտական աշխատանքի և սովորողների հետազոտական աշխատանքներ ղեկավարելու մասին
Առաջարկություններ
Հաշվետվությունը դիտվում է որպես խոսքի մշակույթի աշխատանք:
Հաշվետվությունը դիտվում է նաև որպես`
Հաշվետվության կերպը` թվարկում` հղումներով:
Հաշվետվության հիմքը աշխատողի էլեկտրոնային ուսումնական օրագիրն է:
Կիսամյակային հաշվետվությունը արվում է աշխատանքներն ամփոփելու և հանրությանը ներկայանալու (ամբողջական ներկայացնելու) նպատակով:
Դասավանդողի հաշվետվությանը ներկայացվող պահանջներ |
Սովորողի հաշվետվությանը ներկայացվող պահանջներ |
Առարկայական ծրագրի իրականցման ներկայացում Ծրագրի իրականացումն ըստ ժամանակացույցի Ծրագրի իրականացումն ըստ առարկայական չափորոշիչների |
Ամսվա յուրացրած գիտելիքների, հմտությունների, կարողությունների ներկայացում |
Ընտրությամբ գործունեության/խորացված ուսուցման իրականացում Անհատական ծրագրի իրականացման արդյունքները |
Հաճախելիություն |
Բլոգի գործածման ներկայացում |
ՏՀՏ-ների տիրապետում-գործածում |
Մասնակցությունը կրթահամալիրային միջոցառումներին |
Ընտրությամբ/խորացված գործունեության ընթացքում նվաճումներ |
Մասնակցություն առարկայական սեմինարներին |
Մասնակցություն ակումբներին |
Մասնակցությունը վերապատրաստումներին/դպրոցական և արտադպրոցական/ |
Մասնակցություն տոնացույցով նախատեսած միջոցառումներին |
Մասնակցություն ուսումնական տոնացույցով նախատեսված միջոցառումներին |
Մասնակցություն առավոտյան ընդհանուր պարապմունքին« վարում |
ՏՀՏ-ների կիրառման ներկայացում /օրացույցSkydrive և ալն/ |
Կայքի սպասարկում |
Նոր ՏՀՏ ծրագրերի յուրացում |
Ուսումնահասարակական նախագծերի մասնակցություն |
Մասնակցություն ընդունելության գործընթացին |
Դպրոցի գովազդ-ներկայացում |
Ուսումնական ճամփորդություններ |
Առաջադիմության ներկայացում |
Ուսումնա-հասարակական նախագծեր /ղեկավարում-մասնակցություն/ |
Նոր ՏՀՏ ծրագրերի կիրառում-ծանոթացում |
Կայքի և ենթակայքի սպասարկում |
Առցանց քննարկման մասնակցություն |
Առավոտյան ընդհանուր պարապմունքի ղեկավարում |
Մեդիաօլիմպիադա /իր ընտրած առարկայից/ |
Ինքնակրթություն-հետազոտական աշխատանք-ներկայացում Դպիրում |
Գնատման և քննական կենտրոնների կողմից անցկացված ստուգումների ցուցանիշներ |
Ստուգատեսներին վարում-իրականացում-առաջադրանքների կազմում |
|
Այլ աշխատանք /թարգմանություններ-թեստերի կազմում և այլն/ |
|
Մասնակցություն առցանց քննարկմանը |
|
Մեդիաօլիմպիադայի առաջադրանքների կազմում |
|