• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելությունը քոլեջում շարունակվում է…

Օգոստոսի 22-ին քննություն հանձնեցին  ֆիզիկական կուլտուրա և սպորտ (0307)՝ ֆիզկուլտուրա առարկայից, Զարդային կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ (0515)`  գունանկարից, մասնագիտություններն ընտրած դիմորդները:

Գունանկարից քննություն հանձնող դիմորդների հետ նկարիչ Կարեն Մկրտչյանը անցկացրեց «Գունատեսություն» թեմայով  ուսումնական պարապմունք հիմնական գույների, նրանց փոխհարաբերության արդյունքում առաջացած նոր գույների մասին: Հետո դիմորդները ստացան առաջադրանք և սկսեցին աշխատել:

ֆիզկուլտուրա առարկայի քննության նախագահ Վահան Ասատրյանը անհատապես զրուցեց բոլոր դիմորդների հետ, ստուգեց ընդհանուր գիտելիքները, սպորտային աշխարհից տեղեկացվածությունը: 

Դիմորդներից երկուսը ունեին սպորտային նախնական պատրաստվածություն:

Նախագահի և հանձնաժողովի մյուս անդամների կարծիքով բոլոր դիմորդների նախնական գիտելիքները  բավարար էին: