• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հերթապահություն

Հերթապահել եմ օգոստոսի 15-ին մայր դպրոցում:Զանգերի առումով այդքան էլ ակտիվ օր չէր:1-ին զանգահարողողը հետաքրքրվում էր միջին դպրոցի 7-րդ դասարանում սովորելու համար,այնուհետև 2 ծնող էին զանգահարել,ովքեր հետաքրքրվում էին մեր նախակրթարանով:2 զանգ եղավ ավագ դպրոցի վերաբերյալ,իսկ վերջում,երբ պատրաստվում էի ավարտել աշխատանքս,մի կին զանգահարեց և հարցրեց,թե ինչպես պատվիրի կահույք և իմ ճշգրտումներից հետո էլ նա ,այնուամենայնիվ,պնդում էր,որ մեր կրթահամալիրն Արգավանդում ունի կահույքի արտադրամաս:Հերթապահությունս անցել է առանց միջադեպերի: