• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իզմիրյան մշակութային երեկո

Երեկ  ESBAS ֆիրմայի դահլիճում տեղի ունեցավ տիեզերական ճամբարի մշակութային երեկոն: Մասնակիցները ճամբարի թուրք, հայ, ռուս, լեհ, արաբ, իսրայելցի, ռումինացի, չինացի երեխաներն էին:Նրանք ներկայացնում էին իրենց երկիրը, մշակույթը, երգն ու պարը:

Շատ հետաքրքիր են այսպիսի հանդիպումները: Յուրաքանչյուրը ցանկանում է լավագույնս հանդես գալ: Տարբեր էին նաև ներկայացման ձևերը: Չինացիները հենց բեմի վրա սկսեցին նկարել` ոգեշնչված չինական երաժշտությամբ, թուրքերը ներկայացում ցուց տվեցին` հանդիպել են մարսեցիները երկրաբանակների հետ, լեհերը իրենց լեգենդների մասին պատմեցին:

Մեր խմբի Հրակը և Հայկը ներկայացրեցին Հայաստանի և մեր կրթահամալիրի «Տիեզերք» ակումբի մասին նախօրոք պատրաստված նյութերը, իսկ հետո խումբը ընկեր Արտակի գլխավորությամբ պարեց մեր հայկական շուրջպարը: Պարեցին գեղեցիկ, ոգեշնչված. կեցցե ընկեր Արշակը: Հասցրեց պարել սովորեցնել մեր խմբին:Նրան համար որպես նվեր` նկարահանել  ենք արաբների պարը. թող հայերն էլ արաբական պար պարեն: Շնորհակալ ենք նաև Խանջյան Մերիին, որ իր արձակուրդի ընթացքում մեկ օրում  հասցրեց կարել հայկական տարազին փոխարինող դետալները` գոտիներն ու ճակատնոցները: 

Ընդհանրապես, մեր թիկունքում միշտ զգում ենք մեր կրթահամալիրը, տիար Բլեյանին,  և դա մեզ ուժ է տալիս: Շնորհակալ ենք բոլորից:

Հետո ելույթ ունեցավ Եվան, որի ներշնչված կատարումը բուռն ծափահարությունների արժանացավ, իսկ Վաղինակի խաչատրյանական կատարումը ցնցեց բոլորին: Նա վարպետորեն նվագեց:  Որքան թաքնված տաղանդներ ունենք: Ճամբարի ղեկավարը մեզ խնդրեց ուսուցիչների համար առանձին երաժշտական հանդիպում կազմակերպել Վաղինակի հետ:

Վերջում ելույթ ունեցան ճամբարի ուսուցիչները` իրենց կատակ երգ-պարով:

Հանդիպումից հետո երեխաները իրենց ջոկատներով գնացին ճամբար, իսկ մեզ` ուսուցիչներիս, հրավիրեցին քաղաք` պաղպաղակ ուտելու: Այս մասին` հետո: