• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իզմիր-տիեզերական ճամբար

Երեկ բոլոր խմբերից առաջինը մենք հասանք Իզմիրի տիեզերական Ճաբար, որտեղ սիրալիր ընդունելության հանդիպեցինք: Տեղավորվեցինք հարմարավետ սենյակներում, մի քիչ հանգստացանք գիշերային ճամփորդությունից հետո, ճաշեցինք, որից հետո երեխաներին բաժանեցին ըստ ջոկատների՝ Արևի, Լուսնի, Անտարեսի, Տիտանի և այլն:

Պետք է նշել, որ այստեղ ամեն ինչ մտածված է մինչև վերջին մանրուքը: Ստեղծված են բոլոր պայմանները աշխատելու և հանգստանալու համար:Երեխաները շփվում են թուրք, ռուս, լեհ, պաղեստինցի իրենց հասակակիցների հետ, անընդհատ զբաղված են, ձանձրանալու և մեզ հետ հանդիպելու ժամանակ չեն գտնում:

Ուսուցիչների համար առանձին ծրագիր կա, և այսօր արդեն եղանք Իզմիրի ազատ տնտեսական գոտու տարածքում, որտեղ կան աշխարհի համարյա բոլոր երկրների գրասենյակները և գործարանները: Եղանք նաև հին մեքենաների թանգարանում:
Մնացածի մասին կգրեմ հետո: Հիմա ժամանակ չկա:
Ափսոսում եմ, որ միայն մեր խումբն է այստեղ: Տեսնելու և սովորելու շատ բան կա:

Կարոտել ենք բոլորիդ: