• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իմ առաջին հարցումը

Այսօր մայրիկիս օգնությամբ անցկացրեցի փոքրիկ հարցում և իմացա, որ վանաձորյան մեր բակի 14 երեխաներից 8-ը (ընտանիք) տանը ունի նոթբուք կամ նեթբուք, 2-ը` p-4 մակնիշի համակարգիչ. օլգայերենով ասած` կոմունիկ: Բոլորն էլ օգտվում են ինտերնետից:  Նրանցից 4-ը ունի թվային ֆոտոխցիկ, իսկ 2-ը` նաև տեսախցիկ: Ձայնագրիչ ոչ ոք չուներ: Ափսոս, որ մայրիկս էլ իր հետ ձայնագրիչ չէր բերել. միասին կլսեինք հարցումներս:

Իմացանք նաև, որ նրանցից 6-ը նեթբուք ձեռք է բերել վերջին մեկ տարում` օգտվելով Բիլայն ընկերության կողմից ապառիկ տրամադրվող համակարգիչների ծրագրից (երկու տարվա պայմանագրով բաժանորդն օգտվում է ընկերության տրամադրած ինտերնետ ծառայությունից` ամսական վճարելով ութ հազար դրամ, որը իր մեջ ներառում է նաև համակարգչի արժեքը):