• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միջին դպրոց

2012-2013 ուսումնական տարի

Հիմնական կրթություն

Ուսումնական պլան

7-9-րդ դասարանների համար

Ուսումնական դասընթացներ

Տարեկան ժամաքանակ

VII

VIII

IX

Հայոց լեզու

108

108

102

Գրականություն

108

108

102

Ռուսերեն

72

72

68

Անգլերեն

108

108

102

Հանրահաշիվ

72

72

68

Երկրաչափություն

72

72

68

Ֆիզիկա

72

72

68

Քիմիա

36

36

34

Կենսաբանություն, էկոլոգիա

72

72

68

Պատմություն

72

72

68

Աշխարհագրություն

36

36

34

Հասարակագիտություն

-

-

68

Արվեստ

72

72

68

Տեխնոլոգիա, այդ թվում` մեդիա

72

72

68

Ֆիզկուլտուրա և անվտանգ կենսագործունեություն

108

108

102

Սովորողի ընտրած գործունեություն

144

144

136

Ընդամենը

1224

1224

1156

Լրացուցիչ կրթություն

108

108

102

Ուսումնական պլանի պարզաբանումներ

1. Ուսումնական պլանը «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հավելվածն է:
2. Ծրագրի 7-9-րդ դասարանները գործում են Միջին դպրոցի և Հիմնական դպրոցի կազմում:
3. 7-9-րդ դասարան ընդունվում է համապատասխան դասարանի սովորողը, ում ծնողն ընտրում է Ծրագիրը և սահմանված կարգով կնքում պայմանագիր ուսումնառության մասին:
4. Դասարանում սովորողների թիվը 20-22 է: Սովորողի ընտրությամբ գործունեության դասընթացները կազմակերպվում են 12-22 հոգիանոց խմբերով:
5. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանցում փոփոխությունները դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
6. Ուսուցման կազմակերպման մեջ սահմանված կարգով կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր։
7. Սովորողի առաջադիմությունը, ուսումնական արդյունքները, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:
8. Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցով: Դրանով որոշված ճամբարների, ուսումնական ստուգատեսների, Հանրակրթական դիջիթեքի, մեդիաօլիմպիադաների, ծեսերի և տոների սահմանված կարգով մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:
9. Ուսումնական շաբաթը 6-օրյա է: Շաբաթ օրերը հատկացվում են հայրենագիտական, ուսումնական ճամփորդությունները, ուսումնական-հասարակական նախագծերը, լրացուցիչ կրթության պարապմունքները կազմակերպելուն:
10. Ուսումնական օրն սկսվում է Ծրագրի 15 րոպե տևողությամբ առավոտյան ընդհանուր պարապմունքով` սահմանված կարգով և ծրագրով: Հանգստյան, տոնական, արձակուրդային օրերին ընդհանուր պարապմունքը կազմակերպվում է առցանց։ Պարապմունքի կազմակերպումը սովորողների ուսումնական-հասարակական նախագիծն է:
11. Ուսուցումը կազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային միջոցների կիրառմամբ: Սովորողը տանն ունի համացանցին միացած համակարգիչ: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս անհատական նեթբուք-նոթբուքով: Ծրագիրը դպրոցում ապահովում է համացանցից, համակարգչից, էլեկտրոնային գրատախտակից, էլեկտրոնային գրիչներից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից, բջջային հեռախոսից ուսումնական նպատակներով օգտվելու հնարավորություն: Ուսումնական առաջադրանքները և դրանց պատասխանները կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով:
12. Սովորողը կրթահամալիրի գրադարանի, այդ թվում` մեդիանյութերի և միջոցների բաժանորդն է: Գրադարանը սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում է անհրաժեշտ ուսումնական տպագիր և էլեկտրոնային նյութերով, միջոցներով:
13. Կրթահամալիրի, դպրոցի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք է:
14. Ուսումնական պարապմունքների բացօթյա կազմակերպումը դիտվում է որպես սովորողի իրավունքների իրագործում:
15. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունը այդ ճամփորդություններին պարտադիր է:
16. Սովորողը սահմանված կարգով մասնակցում է շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավմանն ուղղված նախագծերի իրականացմանը: Այդ աշխատանքը ուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում: Աշխատանքը ստանում է համապատասխան գրանցում:
17. Սովորողը սահմանված կարգով մասնակցում է պարտադիր ինքնասպասարկմանը` հիգիենիկ պահանջների պահպանում, ուսումնական տարածքի և գույքի խնամք: Այդ աշխատանքը ուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում: Աշխատանքը ստանում է համապատասխան գրանցում:
18. Էլեկտրոնային օրագրի, ուսումնական բլոգի վարումը սովորողի համար պարտադիր ուսումնական աշխատանք է:
19. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով, տևական շրջան Հայաստանից բացակայած սովորողների համար կրթական ծրագիրը սահմանված կարգով կարող է կազմակերպվել որպես անհատական ուսումնական պլանով ու ծրագրերով ուսուցում:
20. «Հայոց լեզու» առարկան ներառում է գործնական քերականություն և խոսքի մշակույթ: «Գրականություն» առարկայի բովանդակությունը ներառում է գրական արևելահայերեն, արևմտահայերեն, գրաբար, միջին հայերեն գրական ստեղծագործություններ: Գրաբարի ուսուցումը կազմակերպվում է նաև Նոր Կտակարանի ընթերցման միջոցով` որպես հայ առաքելական եկեղեցական ծեսի լեզու:
21. «Մաթեմատիկա» ուսումնական բնագավառը ներկայացվում է «Երկրաչափություն», «Հանրահաշիվ» առարկաներով, «Տեխնոլոգիա» առարկայում ներառված «Գծագրություն»  դասընթացով:
22. «Կենսաբանություն» առարկան կազմված է «Բուսաբանություն», «Կենդանաբանություն», «Մարդու անատոմիա» դասընթացներից, որոնք ներառում են էկոլոգիայի բաղկացուցիչ և ուսուցանվում փորձի հիման վրա:
23. Սովորողը հանրակրթական դասընթացների և իր ընտրությամբ գործունեության ժամանակ գործնականում կիրառում է օտար լեզուներ:
24. «Ֆիզիկա», «Քիմիա» առարկաների ուսուցումը կազմակերպվում է լաբորատորիաներում` փորձի հիման վրա, ՏՀՏ օգտագործմամբ:
25. «Տեխնոլոգիա» առարկան կազմված է «Մեդիատեխնոլոգիաներ», «Տնային տնտեսվարություն», «Բույսերի խնամք», «Կենդանիների խնամք», «Դիզայն», «Առողջագիտություն», «Գծագրություն», «Մաշկի և մազերի խնամք», «Թվային միջոցների սպասարկում», «Մեդիագրադարան», «Դիզայն-խեցեգործություն» դասընթացներից. կազմակերպվում է գործնական աշխատանքի ձևով, փոքրաքանակ խմբերով:
26. «Արվեստ» առարկան ընդգրկում է կինոդիտում, թատրոն, թանգարաններ և վիրտուալ ցուցադրություններ, ծեսի և տոնի կազմակերպում և երաժշտություն:
27. «Հասարակագիտություն» առարկան ընդգրկում է «Բարոյագիտություն», «Մարդու իրավունք» բաղադրիչները:
28. «Ֆիզկուլտուրա և անվտանգ կենսագործունեություն» առարկան սովորողի ընտրած մարզաձևն է. սովորողը մասնակցում է թիմային պարապմունքներին:
29. 7-9-րդ դասարաններում սովորողը սահմանված կարգով իր ընտրությամբ գործունեություն է իրականացնում` բնագիտական գործունեություն, ինժեներական-տեխնիկական ստեղծագործություն, կինո-ֆոտոգործ, մեդիալրագրություն, օտար լեզու և թարգմանչություն, հայրենագիտություն և էքսկուրսավարություն, կենդանիների խնամք, բույսերի խնամք, կերպարվեստ, դիզայն և մոդելավորում, երաժշտական գործունեություն, տեխնոլոգիա-դիզայն, մարզական գործունեություն, թատրոն:
30. Լրացուցիչ կրթության` օտար լեզվի (անգլերեն, վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն,  թուրքերեն, արաբերեն, պարսկերեն), մաթեմատիկայի, տեխնիկական ստեղծագործության, ֆիզիկայի, քիմիայի, աստղագիտության, էկոլոգիայի, կինո-ֆոտոգործի, համակարգչային գրաֆիկայի, համակարգչային կիրառական ծրագրերի, էլեկտրոնային գրատախտակի, դաշնամուրի, ազգային նվագարանի, վոկալի, պարի, կերպարվեստի, քանդակի, խեցեգործության, կարուձևի, կարպետ-գոբելենի, փայտամշակում-մետաղամշակման, ծաղիկների և բույսերի մշակում-ձևավորման, խոհարարության, շախմատի, մարզաձևի (լող, ֆուտբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, վոլեյբոլ, սեղանի թենիս, գեղարվեստական մարմնամարզություն, թեթև ատլետիկա) և այլ դասընթացների կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված:
31. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների էլեկտրոնային օրագրերում, ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային ամսական և կիսամյակային հաշվետվություններում:
32. Կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքների թղթապանակը (այդ թվում` ինքնաստուգումներ, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, օլիմպիադաներին, այդ թվում` մեդիա, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցություն),  կիսամյակային հաշվետվությունները: Կիսամյակային գնահատականի մեջ գործունեության յուրաքանչյուր 10 միավորանոց սանդղակով գնահատվող ձևը մտնում է իր կշռային գործակցով: Կարող են գործել դասընթացի ծրագրով նախատեսված գնահատման այլ ձևեր: Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով:
33. Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստեղծագործական հավաքներում:
34. 9-րդ դասարանի վերջում սովորողները հանձնում են ավարտական քննություններ` ԿԳ նախարարության սահմանած կարգով: