• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրտսեր դպրոց

2012-2013 ուսումնական տարի

Հիմնական կրթություն

Ուսումնական պլան

1-4-րդ դասարաններ

Ուսումնական դասընթացներ

Տարեկան ժամաքանակը

I

II

III

IV

Մայրենի

180

216

216

216

Ռուսերեն

72

72

108

108

Անգլերեն

72

72

108

108

Մաթեմատիկա

144

144

144

144

Շախմատ և տրամաբանական այլ խաղեր

36

36

36

-

Երաժշտություն

72

72

72

72

Կերպարվեստ, տեխնոլոգիա

72

72

72

72

Մեդիատեխնոլոգիաներ

36

36

36

36

Ես և շրջակա աշխարհը

72

72

72

72

Մարմնակրթություն

108

108

108

108

Սովորողի ընտրած գործունեություն

-

72

72

72

Ընդամենը

864

972

1044

1008

Լրացուցիչ կրթություն (նախասիրության զարգացում)

108

108

108

108

Ուսումնական պլանի պարզաբանումներ

1. Ուսումնական պլանը «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հավելվածն է:
2. Առաջին դասարան ընդունվում է այն երեխան, ում 6 տարին լրանում է մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը, 2-4-րդ դասարաններ` համապատասխան դասարանի սովորողը  (կամ սովորողի զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին համապատասխան` սահմանված կարգով), ում ծնողն ընտրում է ծրագիրը և սահմանված կարգով կնքում պայմանագիր ուսումնառության մասին:
3. Դասարանում սովորողների թիվը 20-22 է: Սովորողի ընտրությամբ գործունեության դասընթացները կազմակերպվում են 12-22 հոգիանոց խմբերով:
4. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանցում փոփոխությունները դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
5. Սովորողի առաջադիմությունը, ուսումնական արդյունքները, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:
6. Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցով: Դրանով որոշված ճամբարներին, ուսումնական ստուգատեսներին, Հանրակրթական դիջիթեքին, մեդիաօլիմպիադաներին, ծեսերին և տոներին սահմանված կարգով մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:
7. Ուսումնական շաբաթը 6-օրյա է: Շաբաթ օրերը հատկացվում են հայրենագիտական, ուսումնական ճամփորդությունները, ուսումնական-հասարակական նախագծերը, լրացուցիչ կրթության պարապմունքները կազմակերպելուն:
8. Ուսումնական օրը սկսվում է Ծրագրի 15 րոպե տևողությամբ առավոտյան ընդհանուր պարապմունքով` սահմանված կարգով և ծրագրով: Պարապմունքի կազմակերպումը սովորողների ուսումնական-հասարակական նախագիծն է:
9. Ուսուցումը կազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային միջոցների կիրառմամբ: Սովորողը տանն ունի համացանցին միացած համակարգիչ: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս անհատական նեթբուք-նոթբուքով: Ծրագիրը դպրոցում ապահովում է համացանցից, համակարգչից, էլեկտրոնային գրատախտակից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից, բջջային հեռախոսից ուսումնական նպատակներով օգտվելու հնարավորություն: Ուսումնական առաջադրանքները և դրանց պատասխանները ներկայացվում են նաև էլեկտրոնային եղանակով:
10. Սովորողը կրթահամալիրի գրադարանի, այդ թվում` մեդիանյութերի և միջոցների բաժանորդն է: Գրադարանը սովորողին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում է անհրաժեշտ ուսումնական տպագիր և էլեկտրոնային նյութերով, միջոցներով:
11. Կրթահամալիրի, դպրոցի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք է:
12. Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով ընդմիջվում են ուրախ մարմնամարզությամբ:
13. Ուսումնական պարապմունքների բացօթյա կազմակերպումը դիտվում է որպես սովորողի իրավունքների իրագործում:
14. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:
15. Սովորողը սահմանված կարգով մասնակցում է շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավմանն ուղղված նախագծերի իրականացմանը: Այդ աշխատանքը ուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում:
16. Սովորողը սահմանված կարգով մասնակցում է պարտադիր ինքնասպասարկմանը` հիգիենիկ պահանջների պահպանում, ուսումնական տարածքի և գույքի խնամք: Այդ աշխատանքը ուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում:
17. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով, տևական շրջան Հայաստանից բացակայած, տարբեր պատճառներով ուսումնական ծրագիրը չյուրացրած սովորողի համար կրթական ծրագիրը սահմանված կարգով կարող է կազմակերպվել անհատական ուսումնական պլանով ու ծրագրերով ուսուցում:
18. Ուսումնական պլանով նախատեսված դասընթացները կազմում են «Իմացումի հրճվանք» ծրագիրը, որի ղեկավար-դասվարը մասնակցում է գործունեության կազմակերպման բոլոր ձևերին:
19. «Ես և շրջակա աշխարհը» առարկան ներառում է «Ինձ շրջապատող մարդիկ», «Բնագիտություն», «Տիեզերք», «Հայրենագիտություն», «Բույսերի և կենդանիների խնամք», «Անվտանգ երթևեկություն», «Առողջություն» դասընթացները: Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է փորձի հիման վրա և բացօթյա` բնագիտական ու բնապահպանական աշխատանքների, բույսերի և կենդանիների խնամքի, հայրենագիտական ուսումնական ճամփորդությունների, ուսումնական նախագծերի ձևով: «Տիեզերքի» ծրագրով երկնային մարմինների մասին գիտելիք սովորողը ստանում է  աստղացուցարանում, աստղադիտակով սեփական դիտումներով:
20. Օտար լեզուները, մեդիամիջոցներն ու համացանցը  ուսուցանվում և գործածվում են առաջին դասարանից. ապահովվում են օտար լեզուների և թվային միջոցների ամենօրյա կիրառություն: Սովորողն առաջին դասարանից օգտվում է էլեկտրոնային փոստից: Էլեկտրոնային փոստի և էլեկտրոնային օրագրի վարումը սովորողի և դասավանդողների համար պարտադիր ուսումնական աշխատանք է:
21. «Մեդիատեխնոլոգիաներ» դասընթացը կազմակերպվում է գործնական աշխատանքի ձևով. սովորողը ծանոթանում է համակարգչային կիրառական ծրագրերի, թվային տեխնիկական միջոցների կիրառմանը: Անհրաժեշտ մեդիահմտությունները ներառվում են նաև մյուս դասընթացների ծրագրերում:
22. Երաժշտությունը ներառում է երգի, պարի ուսուցում, երաժշտության ունկնդրում, երաժշտական գրագիտություն:
23. Մարմնամարզությունը, ազգային շարժուն խաղերը  մարմնակրթության բաղկացուցիչն են:
24. Թատրոնը սովորողի ուսումնական գործունեությունը կազմակերպելու արդյունավետ ձևերից է:
25. Սովորողը իր ընտրությամբ 2-4-րդ դասարանում շաբաթական 2 ժամ մասնակցում է երաժշտական գործունեության, կերպարվեստի, մարմնամարզության, «Մաթեմատիկան` բանավոր» դասընթացներից մեկին:
26. Լրացուցիչ կրթության դասընթացների` օտար լեզվի, մաթեմատիկայի, դաշնամուրի, ազգային նվագարանի, վոկալի, պարի, կերպարվեստի, խեցեգործության, շախմատի, մարզաձևի (լող,ֆուտբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, վոլեյբոլ, սեղանի թենիս, գեղարվեստական մարմնամարզություն, թեթև ատլետիկա) և այլ դասընթացների կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված:
27. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների էլեկտրոնային օրագրերում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային կիսամյակային հաշվետվություններում:
28. Սովորողի ուսումնական աշխատանքը գնահատանիշով չի գնահատվում:  Կիսամյակի վերջում յուրաքանչյուր սովորողի համար սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր: Բնութագրում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը, սովորողի զարգացման մոտակա պլանը: Յուրաքանչյուր կիսամյակի վերջում սովորողը ներկայացնում է անհատապես և խմբով կատարած աշխատանքների (առաջադիմության) թղթապանակը, որում ընդգրկվում են սովորողի մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնային ցանցերում տեղադրված բոլոր նյութերի հղումները, գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքների լավագույն նմուշների էլեկտրոնային տարբերակները:  Սովորողի ծնողը սահմանված կարգով ծանոթանում և մասնակցում է իր երեխայի բնութագրի, աշխատանքների թղթապանակը կազմելու աշխատանքներին:
29. Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստեղծագործական հավաքներում:
30. Չորրորդ դասարանի վերջում գնահատման կենտրոնը սահմանված կարգով անցկացնում է ուսումնական աշխատանքի արդյունքների ուսումնասիրություններ: