• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սագրադա Ֆամիլիա

Սագրադա Ֆամիլիա նշանակում է Սուրբ Ընտանիք: Տաճարը  Բարսելոնում է` Էշամպլե թաղամասում: Կառուցվել է ընդհանուր դրամահավաքի արդյունքում: Նախագծի հեղինակն է Անտոնիո Գաուդին: Առաջին նախագիծը մշակվել է Ֆրանցիսկո դել Վիլյարի կողմից: Երբ1883թ.-ին արդեն որոշված էր տաճարի տեղը, հրավիրում են Գաուդիին, որն էլ տեսնելով` որոշում է լիովին փոխել նախագիծը:

Նախագծի հեղինակների որոշմամբ այն պետք է կառուցվեր միայն դրամահավաքի արդյունքում հավաքված գումարով. հենց սա էր գլխավոր պատճառը, որ կառուցումը տևեց այսքան երկար և շարունակվում է:

2010թ-ի նոյեմբերի 7-ին կաթոլիկ տաճարը օծվում է Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-րդի կողմից և հայտարարվում բաց ամենօրյա արարողությունների համար: Տաճարի հիմքի առաջին քարը դրվել է 1882թ. մարտի 19-ին: Այդ օրը համարվում է կառուցման սկիզբը: Այդ նույն թվականին Գաուդին ստեղծում է առաջին ֆասադի նախագիծը, իսկ 1911-ին արդեն պատրաստ էր երկրորդ ֆասադի նախագիծը: 1925թ. նոյեմբերի 30 -ին արդեն ավարտված էր 100 մետրանոց զանգակատունը: Այս զանգակատունը դառնում է վերջինը նրա կյանքի ընթացքում: Մինչև օրս էլ շարունակվում է տաճարի կառուցումը. շինարարները վստահեցնում են, որ այն չի ավարտվի գոնե մինչև 2026 թվականը: Այն դարձել է Բարսելոնի դեմքն ու այցեքարտը, նրա ամենահայտնի կառույցներից մեկը: Ըստ El Periódico de ամսագրի` այստեղ 2006թ-ին այցելել է ավելի քան 2,26 միլիոն զբոսաշրջիկ: