• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գեղարվեստի ավագ դպրոց: 2011-2012 ուստարվա շրջանավարտներ: Ուսումնասիրության արդյունքներ:

Ուսումնասիրությանը մասնակցել է Գեղարվեստի ավագ դպրոց` 44 սովորող (100%):

Ուսումնասիրության արդյունքներից պարզ է դարձել, որ բուհական պատրաստության ռեպետիտորական խմբերում ընդգրկված է գեղարվեստի ավագ դպրոց  սովորողների 9,1%-ը(4 մարդ):

Այն հարցին, թե որքան ժամանակ են պարապել կրկնուսույցի մոտ՝ սովորողները նշել են. 3 տարուց մինչև 9 ամիս:

Այն հարցին, թե որքան են վճարել, կրկնուսույցի մոտ պարապելիս,  սովորողները պատսխանել են, որ վճարել են ամսական 20.000-30.000 դրամ:

Ուսումնասիրել և վերլուծել ենք նաև քննությունների արդյունքները. (քննությունների գնահատումը՝ առավելագույնը 20 միավոր է, իսկ տարեկան գնահատումը՝ 10 միավոր):

Քննությունների և տարեկան գնահատման արդյունքների միչև էական տարբերություններ չկան. միասնական քննությունների արդյունքների միջինը 12,7 միավոր է, իսկ նույն առարկաներից տարեկան գնահատումների միջինը՝ 7,1 միավոր: Ավարտական քննությունների արդյունքների միջինը 9,6 միավոր է, իսկ նույն առարկաներից տարեկան գնահատումների միջինը՝5,6 միավոր:

Սովորողներից միասնական քննություններին մասնակցել է 9,1%-ը%-ը(4 մարդ), հանձնել է 13 քննություն. Ֆիզիկայից`2, hայոց լեզու և գրականությունից՝5, մաթեմատիկայից՝3, օտար լեզուներից` 3: Անբավարար ստացել են 3 քննությունից:

Նախնական տվյալներով շրջանավարտները կրթությունը կշարունակեն (ընդունվել են կամ պատրաստվում են դիմելհառակա ուսուցման համակարգում). Մանկավարժական համալսարանում`13,6%-ը(6 մարդ), որից Կերպարվեստ-գծագրության ֆակուլտետում` 11,3%-ը(5 մարդ), Հագուստի մոդելավորման հեռակա բաժնում` 2,3%(1 մարդ), «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի գեղարվեստի դիզայնի և ինտերիերի բաժնում` 9,1%-ը(4 մարդ), Գեղարվեստի ակադեմիայի ինդուստրիալ դիզայնի բաժնում` 2,3%(1 մարդ), Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտտ հեռուստառեժիսուրայի բաժնում` 4,5%-ը(2 մարդ), Մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժնում` 4,5%-ը(2 մարդ), Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի. հեռուստառեժիսուրայի բաժնում` 4,5%-ը(2 մարդ),  Ճարտարագիտական համալսարանում`4,5%-ը(2 մարդ), որից 2,3%-ը(1 մարդ) հեռակահամակարգչային գրաֆիկայի ֆակուլտետը, Հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում` 2,3%-ը(1 մարդ), ԵՊՀ, ժուրնալիստիկայի բաժնում` 4,5%-ը(2 մարդ), բժշկական քոլեջում` 4,5%-ը(2 մարդ), «Հայբուսակ»  համալսարանի հոգեբանություն, իրավաբանություն բաժնում`4,5%-ը(2 մարդ), Եվրոպական համալսարանում` 2,3%(1 մարդ), Ռազմաավիացիոն համալսարանում` 2,3%(1 մարդ); Մրցույթից դուրս է մնացել 6,8%-ը(3մարդ), որից դիմել է Գեղարվեստի ակադեմիա` 2,3%-ը(1 մարդ), Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը`2,3%(1 մարդ), Տնտեսագիտական համալսարանը` 2,3%(1 մարդ):

Ուսումնասիրությունների արդյունքներից պարզ է դառնում, որ շրջանավարտներից 50%-ը(22 մարդ) դիմել է այնպիսի բուհ կամ բուհ-ի բաժին, որը կապված է իր՝ կրթահամալիրում ընտրած խորացված ուսուցման հետ(այդ թվում ԵՊՀ ժուրնալիստիկայի ֆակուլտետ, ԵՊՃՀ համակարգչային գրաֆիկայի ֆակուլտետ, մրցույթից դուրս մնացած 2մարդ), ոչ մի տեղ չի դիմել 25%-ը(11 մարդ), տեղեկություն չկա 4,5%-ից(2 մարդ), ծառայում է բանակում` 2,3%-ը(1 մարդ), այլ ուսումնական հաստատություն բուհ կամ քոլեջ դիմել է հարցվողներից  18,2%-ը(8 մարդ, այդ թվում մրցույթից դուրս մնացած` 1 մարդ):