• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթության կազմակերպումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցում: 2011-2012 ուստարվա շրջանավարտներ: Ուսումնասիրության արդյունքներ:

Կրթահամալիրի գնահատման ծառայությունը 2012թ. հունիս-հուլիս ամիսներին կրթահամալիրի տնօրենի հաստատած ժամանակացույցով իրականացրել է  «Կրթության կազմակերպումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ավագ դպրոցում» ծրագրի շրջանակներում ուսումնասիրություն, որին մասնկցել են 2011-2012 ուստարվա շրջանավարտները: Ծառայությունը փորձել է պարզել նրանց ընդգրկվածությունը բուհական պատրաստության ռեպետիտորական խմբերում, պետական ավարտական և միասնական քննությունների արդյունքները:

Հարցմանը մասնակցել  է՝ Ավագ դպրոց-վարժարանի՝ 84 սովորող (100%), Գեղարվեստի ավագ դպրոցի՝ 44 սովորող (100%), Արհեստագործական ավագ դպրոցի` 72 սովորող (100%):

Ավագ դպրոց-վարժարան:  Ուսումնասիրության արդյունքներ:

Ուսումնասիրության արդյունքներից պարզ է դարձել, որ բուհական պատրաստության ռեպետիտորական խմբերում ընդգրկված է ավագ դպրոց-վարժարանի սովորողների 57,1%-ը(48 մարդ):

Այն հարցին, թե որքան ժամանակ են պարապել կրկնուսույցի մոտ՝ սովորողները նշել են. 2 ամսից մինչև 2 տարի. 2 տարի պարապողներ՝ 6%-ը(5 մարդ), 1,5 տարի՝ 2,4%-ը(2 մարդ): 1 տարուց մինչև 7 ամիս նշել է՝ 38%-ը(32 մարդ). (19 մարդ՝1 տարի+ 4 մարդ` 10 ամիս+ 2 մարդ՝  9 ամիս+ 4 մարդ՝ 8 ամիս+ 3 մարդ՝ 7 ամիս),  6-ից2 ամիս՝10,7%-ը(9 մարդ).  (3 մարդ՝ 6ամիս+ 2 մարդ`5 ամիս+  1 մարդ`4 ամիս+ 1մարդ`3 ամիս+ 2 մարդ` 2 ամիս):

*Կարծում եմ՝ սովորողները մեկ տարի նշելով, նկատի են ունեցել մեկ ուսումնական տարի:

Այս հարցի շուրջ հունվար ամսին սովորողների հետ անցկացրած ուսումնասիրության արդյունքներն են. բացի անհատական ուսումնական պլանով նախատեսված դասերից, ինքնակրթությամբ զբաղված է հարցվածներից 51,8%-ը(43 մարդ), կրկնուսույցի մոտ պարապում է 45,7%-ը (38 մարդ), որոնցից 8,4%-ը(7 մարդ) նշելէ 2 տարբերակն էլ (կան առարկաներ, որ ինքնուրույն են պարապում և կան առարկաներ, որ պարապում են կրկնուսույցի մոտ), 3,6%-ը(3 մարդ) նշե լէ, որ որոշ առարկաներ պարապում է ազգականի օգնությամբ:

Եթե հաշվի առնենք, որ կան սովորողներ, ովքեր կրկնուսույցի մոտ սկսել են հաճախել վերջին մի քանի ամիսների ընթացքում, ապա նույն սովորողների հետ անցկացրած կրկնակի (հունվար-հունիս) հարցման արդյունքները համընկնումեն:

Այն հարցին, թե որքան են վճարել, կրկնուսույցի մոտ պարապելիս,  սովորողներից պատասխանել է14,3%-ը(12  մարդ), 2,4%-ը(1 մարդ) տվել է այլ պատասխան. (չեմ վճարել, քանի որ անհասկանալի հարցերի դեպքում դիմել եմ ավագ քրոջս, մորաքրոջս):  Հարցին չի պատասխանել՝ 41,7%-ը(35 մարդ):

Կրկնուսույցի պարապմունքների համար առավելագույն վճարումը եղել է 1.000 000 դրամը` 2 տարվա ընթացքում(անգլերեն):

Ուսումնասիրել և վերլուծել ենք նաև քննությունների արդյունքները. (քննությունների գնահատումը՝ առավելագույնը 20 միավոր է, իսկ տարեկան գնահատումը՝ 10 միավոր):

Քննությունների և տարեկան գնահատման արդյունքների միչև էական տարբերություններ չկան.  միասնական քննությունների արդյունքների միջինը 14,4 միավոր է, իսկ նույն առարկաներից տարեկան գնահատումների միջինը՝ 7,7 միավոր: Ավարտական քննությունների արդյունքների միջինը 12 միավոր է, իսկ նույն առարկաներից տարեկան գնահատումների միջինը՝ 6 միավոր:

Ցուցանիշները ցույց են տալիս, որ սովորողների քննական և տարեկան գնահատման արդյունքները օրինաչափ են և օբյեկտիվ:

Սովորողներից միասնական քննություններին մասնակցել է 68%-ը(57 մարդ), հանձնել  է 127 քննություն. բնագիտությունից 32 (քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա), hայոց լեզու և գրականությունից՝ 33, մաթեմատիկայից՝ 22, պատմությունից՝ 6, օտար լեզուներից` 34:

Միասնական քննություններին 20-ից 17,75 միավոր ստացել են 28 քննությունից, 17-ից 13,75 միավոր` 54 քննությունից, 13-ից 8 միավոր` 39 քննությունից,   անբավարար՝ 6 քննությունից:

Ուսումնասիրության հետ առնչվող 2011-2012 ուստարվա յուրաքանչյուր շրջանավարտի մասին անհատական տեղեկություններ կարելի է ստանալ ավագ դպրոցների գրասենյակների էլեկտրոնային մատենավարության արխիվներից: