• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջարկում եմ կարդալ ամռան ամիսներին...

Վարակվելով տիկին Մարետի օրինակով, ես էլ եմ ցանկանում մեր սովորողներին առաջարկել ամառային ընթերցանության մի փոքրիկ ցանկ՝ հիմնականում նախատեսված 12-14 տարեկանների համար:

  1. Աղասի Այվազյան - «Սինյոր Մարտիրոսի արկածները».
  2. Հրանտ Մաթեւոսյան - «Կանաչ դաշտը»
  3. Նոդար Դումբաձե - «Ես, տատիկը, Իլիկոն ու Իլարիոնը»
  4. Ջեք Լոնդոն - «Սպիտակ Ժանիք»
  5. Ուիլյամ Սարոյան - «Իմ անունն Արամ է»
  6. Ջեյմս Քրյուս - «Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ»
  7. տարբեր արկածային գործեր՝ տարբեր հեղինակների. Մայն Ռիդ, Ժյուլ Վեռն, Ռաֆայել Սաբատինի, Ֆենիմոր Քուպեր, Հենրի Հագգարդ
  8. ֆանտաստիկայի ժանրի տարբեր գործեր՝ տարբեր հեղինակների. Կարեն Սիմոնյան, Այզեկ Ազիմով, Ռեյ Բրեդբերի, Ալեքսանդր Բելյաեւ
  9. Արթուր Կոնան Դոյլ - «Կորուսյալ աշխարհ»
  10. Ալեքսանդր Դյումա - «Ասկանիո»