• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

‹‹ Լուսաստղ››-ը ներկայացնում է…

Մեծ բեմերը մեզ են սպասում

Բոլորս էլ գիտենք, որ մեր կրթահամալիրում կա ուսուցչական երգչախումբ`«Սեբաստիա», բայց որ այսպես են երգում՝ անկեղծ, հուզիչ ու գրավիչ, անկեղծ ասած, ինձ համար նորություն էր: Առաջնորդարանում մեր ուսուցչական երգչախումբը ելույթ ունեցավ իր mskh-ի մաքրամաքուր և դյութիչ ձայնով: Մեզ ունկնդրում էին բազմաթիվ պատվարժան հյուրեր` արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը, Աշոտ Բլեյանը, Նազենի Հովհաննիսյանը, Հարություն Թոփիկյանը: Հնչեց կրթահամալիրի հիմնը՝ «ԱՆԴԱՍՏԱՆ»-ը, որի հնչյունների ներքո էլ սկսեց երաժշտական տոնը: Կցանկանայի, որ երգը երկար հնչեր, բայց ինչ արած... Ստացա այնպիսի բավականություն, որը  և ակնկալում էի: Հնչեցին բազմաթիվ երգեր, որոնցից են՝ «Նազանի»-ն, «Ազգային օրհներգ»-ը, Կոմիտասի երգերից, «Անդաստանի» մասին էլ չասեմ. մի մեծ դահլիճ հոտնկայս երգեց մեզ հետ: Փաստորեն մեր երգչախումբը միակը չէր կաթողիկոսարանում, եկել էր նաև «Ծաղկազարդ» երգչախումբը, որը  մեզ մատուցեց 5 հիանալի ստեղծագործություն: Ճիշտ է «Ծաղկազարդ» երգչախումբը պրոֆեսիոնալ էր և երգում էր խիստ կատարյալ վոկալով, բայց դե մենք էլ երգում էինք ոգով՝ Սեբաստացուն բնորոշ ոգով, ու չէինք զիջում: Կրթահամալիր եմ ասել, է: Ներկայացրեցինք նաև մեր ուխտագնացությունները, որոնք մեզ համար իրական ու սիրելի ուսումնահետազոտական նախագծեր են:

 Սրբազանը օրհնեց մեզ` կրթահամալիրցիներիս, և բոլորս միասին աղոթեցինք:

Ավետիս Հարությունյան, 10-րդ դաս