• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դպրոց-պարտեզի անգլերենի դասավանդող Աննա Գանջալյանի մայիս-հունիս ամիսների աշխատանքային գործունեության հաշվետվությունը

 

Մայիս ամսին “Դպիր”-ի 56-րդ համարում հրապարակվեց իմ “Ինչպիսին կուզենայի տեսնել  անգլերենի էլեկտրոնային դասագիրքը” հետազոտական աշխատանքը”` http://dpir.mskh.am/art.php?id=514“ Առաջին, երկրորդ դասարանումանգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս վերնագրով:  

Մայիս ամսվա ընթացքում ես 2-րդ դասարանցիներին սովորեցրել եմ անգլերեն ուրախ երգ, որը կոչվում է “If you are happy…”.  http://b4.mskh.am/node/2317  Այս երգը ներկայացրեցի հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան 7-րդ հավաքին: Ես այդ երգը սովորեցրեցի նաև դպրոցի բոլոր առաջին դասարանցիներին և այն դարձավ մեր դպրոցի առավոտյան ընդհանուր պարապմունքի նախավարժանքը:

Մայիս ամսվա ընթացքում ստուգել եմ գարնանային մեդիաօլիմպիադայի 5-6-րդ դասարանների սովորողների համար նախատեսված իմ առաջադրանքի պատասխանները: Ստուգման արդյունքները ուղարկել եմ  [email protected] հասցեին:

Որպես դասավանդող-ծնող` մայիսին 2 տեսանյութ եմ պատրաստել Իմ աղջկա`Նարե Մելքոնյանի հետ, և տեղադրել կայքում  “Սևուկ ուլիկը”  http://www.mskh.am/am/18711 և “Սուտասանը”  http://www.mskh.am/am/19513:

Մայիս ամսվա ընթացքում մի քանի անգամ փոխարինել եմ անգլերենի դասավանդող Լիանա Ասատրյանին: Երբ փոխարինել եմ հիմնական դասավանդողին, աշխատել եմ դասը կազմակերպել բանավոր հաղորդակցական սկզբունքով: Դասերի ընթացքում եղել են շատ երկխոսություններ տվյալ դասի թեմայի վերաբերյալ: Ամսվա ընթացքում կատարել եմ նաև շատ դասալսումներ և  այդ ամենը գրի եմ առել իմ էլեկտրոնային օրագրում և ուղարկել եմ Սուսաննա Մարկոսյանին:Ամսվա ընթացքում սովորել եմ տեսանյութ ստեղծել, Youtube-ում և կայքում տեղադրել:

Հունիսի մեկից սկսեցի աշխատել որպես անգլերենի հիմնական դասավանդող 1.2, 2.1, 2.2, 3.2, 4.1, 4.2, 5.1 և 6-րդ դասարաններում: Բոլոր դասարաններում աշխատել եմ պահպանել անգլերենի դասավանդման հաղորդակցական մոտեցումը` գործածելով էլեկտրոնային գրատախտակի հնարավորությունները:

4.1 դասարանին սովորեցրել եմ “Երաժշտության հնչյունները” ֆիլմի հայտնի երգը, որպես “Ուրախ երգ կարաոկե”  http://www.mskh.am/am/19959:

6-րդ դասարանի հետ պատրաստել եմ “Guessing Game” երգ-հանելուկը` http://www.mskh.am/am/20009:

Անցկացրել եմ 4.1, 4.2 և 6-րդ դասարանների անգլերենի ստուգատեսը, որի արդյունքներն ուղարկել եմ Բուշ Լուսինեին: 

Հունիսի 18-ից մասնակցում եմ դասավանդողների սեմինարներին և “Smart Board 2012 լավագույն դաս” մրցույթի համար պատրաստել եմ 17 սլայդ: