• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Ինչ լավն է մեր աստղացուցարանը

 

Այսօր մենք գնացինք Մեդիակենտրոն՝ «Ուսումնական ամառ» նախագծի ներկայացում- սեմինարին մասնակցելու: Բացման արարողությունը կատարեցին ընկեր Նառան և ընկեր Լևոնը: Կային հյուրեր տարբեր դպրոցներից և մեր կրթահամալիրից: Իհարկե՝ այնտեղ էր նաև տիար Բլեյանը: Եկան նաև  խումբ-խումբ երեխաներ, զարմացան մեր պլանետարիումով, իսկ ղեկավար ընկեր Լևոնը, ֆիլմը ցուցադրելուց հետո և ցուցադրելու ընթացքում, մանրամասն բացատրում էր: Ընկեր Լևոնն էլ, Սիրանույշի հայրիկն էլ աշխատում են Բյուրականի աստղադիտարանում: Նրանք այնքան բան մեզ պատմեցին տիեզերքի մասին, որ մենք մինչև հիմա չգիտեինք: