• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«SMART – 2012 լավագույն դաս» մրցույթ

SMART Technologies Inc.  հայտարարած  «SMART – 2012 լավագույն դաս»  մրցույթի  տարածաշրջանային փուլին կրթահամալիրի փորձը ներկայացնելու համար խնդրում եմ ծանոթանալ պայմաններին պաշտոնական կայքից: Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ նյութերը պետք է պատրաստված լինեն  SMART Notebook ծրագրի 10.8 հերթական տարբերակից (վերսիայից) ոչ ավելի վաղ տարբերակով: Նոր տարբերակը կարող եք բեռնել իրենց պաշտոնական կայքից հետևյալ հղումով: Մյուս կարևոր պահանջը, որ կուզեի ընդգծել, որ պայմաններից մեկն է, որի համար բալեր կվաստակեք, ծրագրի հավաքածուի և LAT ինտերակտիվ հավաքածուի ակտիվ օգտագործումն է: Այդ պատճառով ծրագիրը համակարգչի մեջ տեղադրելիս անպայման միացած եղեք համացանցին և թողեք տեղադրման դիալոգում հավաքածուի բոլոր բաժինների նշումները: Այս դեպքում տեղադրման գործընթացը բավական երկար կտևի, բայց արդյունքում ծրագրում կունենաք համացանցից ներբեռնված բավականին մեծ հավաքածու: Պաշտոնական կայքում ծրագիրը 30 օրանոց trial տարբերակն է, հետևաբար ակտիվացման բանալին տեքստային տարբերակով տեղադրել եմ այստեղ

Եղեք ակտիվ, իսկ հարցեր ունենլու դեպքում գրեք [email protected] կամ զանգահարեք:

Սիրով՝ կրթահամալիրի Արեգահայր