• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

21-րդ դարում վերջին անգամ Վեներան արևի մոտով անցավ հենց այսօր

Այսօր՝ հունիսի 6-ին, առավոտյան 6:30, հավաքվեցինք Կասկադի վերին մասում՝ Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ և սկսեցինք դիտել Արուսյակ (Վեներա) մոլորակը, որը այսօր անցնում էր Արեգակի սկավառակի վրայով: Նշեմ, որ մոլորակը Արեգակի սկավառակի վրա է հայտնվել Երևանի ժամանակով 02:09-ին, և այս երևույթը կրկնվում է 105 տարին մեկ, այսինքն՝ մյուս անգամ այն կդիտվի 2117 թվականին:

Ընկեր Լևոնը բերել էր մեր 20սմ տրամագիծ ունեցող աստղադիտակը, որի շնորհիվ տեսանք ոչ միայն Վեներայի շարժումը, այլ նաև արևի վրա գտնվող բծերը: Այլ մարդիկ էլ բերել էին իրենց աստղադիտակները: Բոլոր աստղադիտակներով դիտեցինք Վեներային, բայց մեր ատղադիտակն ամենալավն էր ու լավ որակով էր ցույց տալիս:

Տպավորություններս արտահայտելու համար խոսքեր չեմ գտնում, քանի որ անբացատրելի էր այդ զգացմունքը: Դուք պետք է ուղղակի ներկա լինեիք և վերջ...

Իդեպ, Վեներա  մոլորակը լուսանկարել եմ ես ինքս:

Այսքանը: Կհանդիպենք 105 տարի հետո...