• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փուչի՜կ …Պզի՜կ …. Պաղպաղակնե՜ր….Լողավազա՜ն

Հունիսի 1-ը երեխաների համար կրկնակի տոն էր: Այդ օրը կրթահամալիրում բացվեց ամառային ճամբարը` իր հետ բերելով գույներ, ամռան արևի ջերմություն, և երեխաների ուրախությունը կրկնապատկվեց: Ամենուրեք երեխաների ուրախ ձայներն էին, յուրաքանչյուր երեխա իր համար հաճելի և զվարճալի զբաղմունք էր գտել. լողանում էին, հեծանիվ քշում, պարում, երգում, խաղում, պաղպաղակ ուտում: Ճամբարային ակտիվ հանգիստը, իր վառ պահերով և անակնալներով, հաջող սկսվեց բոլորիս համար:

Ես առաջին անգամ էի մասնակցում կրթահամալիրի այս տոնախմբությանը և շատ տպավորված եմ:

Ճամբարը շարունակվում է, ուրախ օրերը առջևում են…