• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ես սիրում եմ քեզ...

Ողջույն, կարոտել էի քեզ: Այս մի քանի օրերի ընթացքում էնքան բան եղավ, որ չգիտեմ էլ հիմա որ գրում եմ, ինչի մասին եմ գրելու: Ամեն դեպքում սկսում եմ ու ուզում եմ սկզբում պատմել վերջին դասից: Մոտավորապես մեկ ամսվա աշխատանքներից հետո, կարծում եմ, վերջին դասը հաջողված էր: Հիմա, երբ հիշում եմ նախապատրաստական աշխտանքները, ծիծաղս էլ է գալիս: Այդ օրերի ընթացքում <Ջառման> շատ օգնեց: Ուրախ եմ, որ գոնե վերջին դասին մեր ծնողները ներկա էին ու տեսան, թե ինչի պատճառով էինք այդքան ուշ տուն մտնում կամ էլ ընդհանրապես չմտնում: Շատ բաներ չհասցրինք անել, հույս ունեմ, հետո ժամանակ կունենաք ներկայացնելու դրանք ձեզ: Թվում է հենց էտ վերջին դասից էլ պետք է սկսեինք հուզվելը, դե ես այդպես էի նախապատրաստվել, էն էլ այդ օրը չստացվեց: Էնպես չի է, որ չփորձեցի, ուղղակի չստացվեց: Չստացվեց, որովհետև ամսի 24-ից կարծես փակվել էին դեպի սիրտ տանող բոլոր այն ճանապարհները, որոնք կարող էին իրենց հետ ինչ-որ տխրություն կամ լաց բերել: 25-ի առավոտյան էտ ճանապարհները դեռ փակ էին, երևում է լուրջ դեպք էր պատահել.. դե գոնե բոլորն էդպես էին ասում, բոլորի շնորհավորանքներն էլ նույնն էին. Մեզ սպասում է նոր ու ավելի լուրջ կյանք, կանաչ ճանապարհ մեզ և այլն… չեմ կարծում,թե դեպի իմ սիրտ տանող ճանապարհները փակվել էին այդ լուրջ կյանք մտնելուն նախապատրաստվելու պատճառով: Չէ մի.. լուրջ կյանք.. իմ համար լուրջ կյանքը էս է, որ կա՝mskh.am: Ինչևէ, երգի ու պարի ցավազրկող ազդեցությունն անցավ միայն Ծաղկունքում, երբ մի քանի ազատ րոպե գտա, բացեցի շապիկս, որի վրա ուսուցիչներս ու ընկերներս լիքը հավես բաներ էին գրել ու սկսեցի կարդալ: Այ հենց էդ ժամանակ սենյակից այն կողմում լսվող երաժշտությունն ու պարը չկարողացան փրկել: Չէ, չմտածեք շատ փակված մնացի սենյակումս, մի քիչ լացեցի ու դուրս եկա սենյակից, մի քիչ հետո ներս մտնեմ, տեսնեմ էս Մանեն ու Շուշանն էլ են ընկել հիշողությունների գիրկը, նրանց մոտ մի քիչ մնացի, արագ սրբեցի աչքերս ու դուրս եկա սենյակից, թե չէ, որ մնայի, շատ կմնայի:Դ Աչքերս սրբել էի, բայց ընկեր Արշակին հաջողվեց նկատել, թե ինչ գործի էի: Միասին սկսեցինք  պարել, մի քիչ հանգստացրեց, ուրախացա(ընկեր Արշակի հետ խոսալու ժամանակ հնարավոր չի քիթը կախ մնալ), մեկ էլ հենց երգը վերջացավ գիտե՞ք ինչ լսեցի.

-Դե լավ Լիան ջան երկուշաբթի, չորրորդ ժամին պարի եք, սպասելու եմ...

Դե, ինձ թվում է ինքներդ էլ եք գուշակում, թե ինչ եղավ հետո...
Լավ, վերջ լացուկոծին, միայն մի բան եմ ուզում ավելացնել. քանի դեռ այստեղից սովորելու բան ունեմ, ես mskh-ի աշակերտն եմ: Մեզանից պրծում չկա, կատակ չենք անում...
Սիրում եմ քեզ ու ձեզ...