• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիտարկումներ գնահատման կենտրոնում

Չորս օր տարբեր խմբերի «Կրթություն բոլորի համար՝ ներառական ուսուցում» ծրագրով սովորողների  հետ գնում էինք ՀՀ ԿԳ նախարարության Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն, որտեղ մասնագետները աշխատում էին հատուկ կարիքներով երեխաների հետ: Երեխաներից ոմանք սենյակ էին մտնում անչափ ուրախ, ոմանք, մինչ իրենց կկանչեին, փորձում էին  դռան ետևից լսել, թե ինչ հարցեր են տալիս մյուսներին, որպեսզի իրենք ավելի լավ պատասխանեն և լավ տպավորություն ստեղծեն, իսկ ոմանք էլ, սպասելուց հոգնում, և դժգոհությամբ էին սենյակ մտնում: Բայց, այս ամենի  հետ մեկտեղ, բոլորը բավականին համախմբած էին, օգնում էին իրար, խաղում միասին, ժպտում, աղմկում և ստեղծում էին ուրախ, անկաշկանդ, բարի մթնոլորտ:

Ինքս մեծ հաճույք եմ ստացել երեխաների հետ շփվելուց: Խմբի հետ գնահատման կենտրոն գնալը լավ առիթ էր: Բոլորի հետ ծանոթացել եմ, մտերմացաել, անգամ հասցրել ինձ համար սիրելի երեխաներ ունենալ և կապվել նրանց հետ: Կարծում եմ՝ իրենք էլ ինչ որ չափով կարողցան ստանալ իմ` իրենց հանդեպ  սերն ու հոգատարությունը: