• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ինտերնյուս»Հ/Կ-ն հայտարարում է մրցույթ «Մանկական Խաչմերուկ» ծրագրին մասնակցելու համար

Հրավիրվում են Երեւանում, Ղարաբաղում, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում բնակվող 15-17 տարեկան դպրոցականներ (2012թ.-ի շրջանավարտները դիմել չեն կարող)։

Մրցույթի հաղթողները Հայաստանում կմասնակցեն մեկշաբաթյա ամառային մեդիա սեմինարի, կսովորեն լրագրության հմտություններ, իսկ վերջնական հաղթողները 3 շաբաթով կմեկնեն Վրաստան՝ տարածաշրջանային լրագրողական ճամբար և սեպտեմբերից կմասնակցեն «Մենք ենք» հեռուստահաղորդման պատրաստմանը։

Կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր.

   - կարծում են, որ լրագրությունն այնքան էլ վատ մասնագիտություն չէ

   - ցանկանում են շփվել Հարավային Կովկասի իրենց հասակակիցների հետ

   - շրջապատում նկատում են այն, ինչ ուրիշները չեն տեսնում

   - անկաշկանդ են, ուրախ, աշխատասեր են, նպատակասլաց եւ ինքնուրույն

   - ինքնատիպ ու հասկանալի են ձեւակերպում մտքերը, նաեւ չեն զլանում գրի առնել դրանք

   - իրենց համարում են բազմագիտակ ու ինտելեկտուալ, գոնե մեկ-մեկ գիրք են կարդում

   - գերազանց տիրապետում են հայերենին, խոսում են ռուսերեն, անգլերեն։

·   Լրացված հարցաթերթիկ (դատարկ ձևը կգտնեք www.internews.amկայքում)

·   Ձեր ամենասիրելի լուսանկարը (խոստանում ենք վերադարձնել)

·    Շարադրություն հետեւյալ թեմաներից մեկով միայն.

            - «Մի անգամ, 2012 թվականի մայիսին...»

            - «Հայաստանի իմ սիրելի անկյունը»     

            - «Աշխարհն առանց ինտերնետի»

            - «Ես եմ»

Գրեք ինքնուրույն և հետաքրքիր: Ծավալը՝ համակարգչային մեկ էջի սահմաններում:

Ամբողջական հայտը կարող եք ներկայացնել հետեւյալ հասցեով.

ՀՀ, Երեւան, Արշակունյաց 3, 4-րդ հարկ, «Ինտերնյուս»։ (կրկեսի մոտ, մամուլի տան դիմաց)

Կարող եք ուղարկել Էլեկտրոնային փոստով (ծավալը՝ մինչեւ 3MB). [email protected]

Հեռախոս՝ (010) 58 36 20