• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարև «Ավարտ»

Արաքսյա Վարդազարյան

Քայլում, նայում, մտածում եմ, որ մենք արդեն հասել ենք գագաթնակետին: Ավարտ… Մենք մեծ ենք զգում մեզ այս մեկ շաբաթվա ընթացքում: Դժվար է պատկերացնել հետոն: Դժվար է պատկերացնել`  ավարտվում են 12-րդ դասարանի շատ-շատ հետաքրքիր պահերն ու արկածները: Չեմ ուզում ավարտել դպրոցը, ծուլությունս և չեմ ուզում թողնել այն բարի միջավայրը, որտեղ արդեն վաղուց հայտնվել եմ: Ուզում եմ էլի մայրիկիս հետ, ձեռքը բռնած` մտնենք դպրոց: Հիշում եմ երկու պոչիկներս, սև ու սպիտակ համազգեստս: Այժմ ուզում եմ նույն կերպ հագնվել և նորից դպրոց գալ, բայց այս անգամ չեմ ցանկանա հեռանալ, կմնամ երկար` ուսուցիչներիս և մեր ընկերներիս հետ: Գնում ենք դպրոցից, գնում ենք 12-րդ դասարանցիներս, մնում է միայն «Ավարտը»: