• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հիմնական դպրոցում մենք նորից մանուկ էինք

Այսօր մենք տիկին Կարինեի հետ այցելեցինք Հիմնական դպրոց:Շատ աշխույժ էր դպրոցը և հյուրաշատ:Առաջինը, որ մեզ գրավեց,մաքրությունն էր ու կոկիկությունը:Երբ մտանք մսուրային և նախադպրոցական խմբասենյակները, մենք ևս մանկացանք.մի պահ վերապրեցինք մեր մանկությունը:Իրենց գեղեցիկ աչուկներով փոքրիկները սկզբում ուշադիր մեզ էին նայում, հետո սկսեցինք խաղալ իրար հետ, իսկ վերջում դժվարությամբ բաժանվեցիք:Այգում կրտսեր դասարանների մի խումբ սովորողներ ծաղկատունկ էին անում: Մեր աչքից չվրիպեց բանջարանոց- տակառիկը, որի մեջ դդումներ էին աճում:Բնագիտության լաբորատորիայում ֆիզիկայի դաս էր,մենք ևս մասնակցեցինք դասին:Շատ հետաքրքիր էր նաև անգլերենի դասը,էլեկտրոնային գրատախտակով գույների ու ծաղիկների խաղի օգնությամբ սովորողները անգլերեն լեզվով իմանում էին գույներն ու ծաղիկները:Ասենք նաև, որ մեդիան ամբողջությամբ կիրառվում էր դպրոցում:Շատ հետաքրքիր էր Հիմնական դպրոցում: