• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տեղեկացնում ենք տեղեկատվական թերթիկների միջոցով

Արդեն քանի օր է,որ մի խումբ ուսուցիչնեով այցելում ենք Երևանի հիմնական դպրոցները՝ 9-րդ դասարանի սովորողներին տեղեկատվական թերթիկների միջոցով ծանոթացնելու մեր կրթահամալիրի 3 ավագ դպրոցներին:Աշխատանքը բավականին ժամանակատար է, սակայն հասցրել ենք այցելել Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա համայնքների 16 դպրոցներ: Առաջին օրը մեզ այդքան էլ բարեհամբույր չէին ընդոնում և չէին ցանկանում, որ մենք անձամբ բաժանենք 9-րդցիներին թերթիկները՝ ասելով, որ իրենք կբաժանեն, սակայն ամեն ինչ իր բնականոն ընթացքի մեջ ընկավ:Նույնիսկ տնօրենների սեղաններին դրված էին կրթահամալիրի կողմից  էլ.փոստով ուղարկված  նամակները:Գրեթե բոլոր դպրոցների ուսուցիչները մեզ հետ միասին ներկայացնում էին մեր կրթահամալիրը: Շատ շոյված և հպարտ ենք մեզ զգում, որ մեր կրթահամալիրի հասցեին գովեստի խոսքեր ենք լսում, և մեր այս պատասխանատու գործը կատարում ենք մեծ սիրով: Հուսով ենք՝ այս տարի կունենանք մեր կրթահամալիրին արժանի նոր սովորողներ: