• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնագիտական կողմնորոշում

Քանի որ շուտով կսկսվեն քննությունները,իսկ քննություններից հետո մենք պետք է հստակ որոշենք մեր մասնագիտությունը, այդ իսկ պատճառով 9-րդ դասարանցիների դասացուցակի մեջ ավելացել է նոր դասաժամ`մասնագիտական կողմնորոշում:Այն դասավանդում է Գևորգ Հակոբյանը:Դասաժամի ընթացքում մենք զրուցում ենք մեր ապագա  մասնագիտություների մասին:Տալիս ենք հարցեր ու ստանում պատասխաններ:Մենք նաև ուսումնասիրեցինք, թե ինչ կլինի ,եթե մենք չշարունակենք մեր ուսումը, և ինչ կլինի ,եթե շարունակենք մեր կրթությունն ավագ դպրոցներում և քոլեջներում:Դասընթացները շարունակվում են:Համոզված եմ, որ այն կօգնի մեր հետագա մասնագիտական կողմնորոշման հարցում:Շատ սովորողներ չէին որոշել իրենց հետագա պլանները, սակայն  դասընթացից հետո որոշակի գաղափար կազմեցին:Դասընթացները կշարունակվեն նաև հաջորդ շաբաթ,իսկ մեկ շաբաթ հետո կսկսվեն քննությունները:Հուսով եմ՝ մինչ այդ բոլորը կորոշեն իրենց մասնսգիտություններն և հետագա պլանները: