• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հրաժեշտ» ուսումնական-տոնական նախագծի ծրագիրը հաստատելու մասին

Կրթահամալիրի ուսումնական տոնացույցով նախատեսված «Հրաժեշտ» ուսումնական-տոնական նախագիծը պատշաճ անցկացնելու, կրթահամալիրում հաստատված ավանդույթը պահպանելու և զարգացնելու, ավագ դպրոցների  2012թ. շրջանավարտներին արժանի ճանապարհելու նպատակով.

  1. Հաստատում եմ «Հրաժեշտ» ուսումնական-տոնական նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ծրագիրը (հավելված): Նախագծի պատասխանատուներ եմ ճանաչում ավագ դպրոցների ղեկավարներ Մարիետ Սիմոնյանին, Կարինե Մացակյանին և Արթուր Բլեյանին, կազմակերպիչներ Սուսաննա Մարգարյանին, Գայանե Առաքելյանին, Անահիտ Մելքոնյանին:
  2. Նախագծով նախատեսված աշխատանքները համարում եմ պարտադիր ուսումնական աշխատանք կրթահամալիրի ավագ դպրոցների բոլոր սովորողների և դասավանդողների համար:
  3. Նախագծով նախատեսված աշխատանքներին պատասխանատուները ներգրավում են կրթահամալիրի բոլոր հանրակրթական դպրոցների սովորողներին և աշխատողներին:
  4. Ավագ դպրոցների 12-րդ դասարանցիների դասացուցակներում օրվա ընթացքում կատարել փոփոխություն այն հաշվով, որ մայիսի 10-ից սկսած` սովորողները հնարավորություն ունենան կազմակերպիչների և այլ պատասխանատուների հետ ամեն օր, ժամը 9:00-11:45 նախապատրաստվել Նախագծի աշխատանքներին: Գրասենյակները սահմանված կարգով, որպես ուսումնական պարտադիր պարապմունք, հաշվառում են շրջանավարտների մասնակցությունը:
  5. Առաջարկել ավագ դպրոցների ղեկավարներին մայիսի 10-ին սահմանված կարգով կազմակերպել Նախագծի առցանց քննարկում:
  6. Հրամանին և Նախագծի ծրագրին գրասենյակների ղեկավարներ Վարդուհի Հայրյանի, Ծովինար Սարգսյանի և Նարինե Պողոսյանի միջոցով 24 ժամվա ընթացքում անհատապես ծանոթացնել յուրաքանչյուր 12-րդ դասարանցու և նրա ծնողին (օրինական ներկայացուցչին), դասավանդողներին: 

Կրթահամալիրի տնօրեն՝   Ա. Բլեյան