• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միջնորդություն

Արձանագրելով այն իրողությունը, որ պատասխանող կողմը դատաքննության ընթացքում  առարկությունները կառուցում էր Սահմանադրության և օրենքների իր մեկնաբանության վրա, առաջանում է փորձագիտական կարծիքի անհրաժեշտություն: Եվ քանի որ խաղարկային դատարանի աշխատակարգում սահմանված է.«Գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել», միջնորդում ենք  հայցը, պատասխանը և դատաքննության ձայնագրությունն ուղարկել սահմանադրագետ, կրոնագետ, ինչպես նաև կրթության ոլորտի մասնագետների` նրանց մասնագիտական կարծիքի հաշվառմամբ, իրավական վճիռ կայացնելու նպատակով: